MENU
Главная » Файлы » програми

2012 թվականի լավագույն 5 անվճար հակավիրուսային ծրագրերը
26.11.2012, 22:30

Ինտերնետում կան բազմաթիվ վճարովի և անվճար ծրագրեր, որոնց միջոցով կարող եք պաշտպանվել վնասակար ֆայլերից: Այսօր կխոսենք անվճար անտիվիրուսների մասին:

1. Avast Free Antivirus 6



Այս ծրագիրը Windows-ի համար նախատեսված ամենահայտնի անվճար անտիվիրուսն է: Այն ունի հեշտ օգտագործվող ինտերֆեյս, սկանավորում է շատ արագ և կարող է բռնել տարբեր տեսակի վիրուսներ: [Ներբեռնել]

2.Antivir Personal 12


Այս ծրագիրը տնային համակարգիչների վրա տեղադրվող անվճար անտիվիրուս է: Այն անընդհատ և արագ կարողանում է սկանավորել համակարգիչը և գտնել տարատեսակ վիրուսներ: Ծրագիրը վերհսկում է օգտագործողի բոլոր գործողությունները և վիրուս հայտնաբերելու դեպքում անմիջապես  առաջարկում է կատարել որոշ գործողություններ դրա հետ: [Ներբեռնել]

3.AVG Free Edition 2012


Այս ծրագիրը նույնպես անվճար ու հայտնի անտիվիրուս է Windows-ի համար: Այն ներառում է LinkScanner® Active Surf ֆունցկիան, որը ստուգում է ինտերնետի այն հղումները, որոնք պատրաստվում եք սեղմել: Այս ծրագիրը շատ հեշտ է տեղադրվում և օգտագործվում: [Ներբեռնել]


4. Comodo Internet Security




Այս ծրագիրը կարողանում է արգեկափակել տարբեր վիրուսների մուտքը համակարգիչ և իր մեջ նույնիսկ ունի ներառված FireWall, որի միջոցով կարող եք արգելափակել տարբեր գրոհներ: [Ներբեռնել]


5.Panda Cloud Antivirus


Այս ծրագիրը չափազանց հեշտ աշխատող անտիվիրուս է, որը ներառում է իրական ժամանակում վիրուսների հայտնաբերում և վնասազերծում: Անտիվիրուսը հնարավորություն է տալիս շատ հեշտ ու արագ թարմացնել բազաները: [Ներբեռնել]
Категория: програми | Добавил: hzor
Просмотров: 868 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]