MENU
Главная » Файлы » новости նորություններ

Զայրացած Անդրեն, վախեցած Արտակ Վարդանյանը և իրեն զսպող Լիլիթ Հովհաննիսյանը
12.02.2013, 01:33
Այս շաբաթ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերը բավականին ակտիվ էին:
Լիլիթ Հովհաննիսյանն իր էջում կիսվել էր Կոկո Շանելի մտքերից մեկով.
<<Զսպիր քեզ, երբ վիրավորված ես և տեսարան մի սարքիր, երբ ցավեցրել են. Ահա իդեալական կնոջ գաղտնիքը. Կոկո Շանել>>:
Իսկ շաբաթվա վերջում երգչուհուն հետաքրքրել էր մի անանուն հեղինակի կողմից ասված հետաքրքիր արտահայտություն.
<<Քար նետել կարելի է կնոջ վրա միայն այն դեպքում, երբ այդ քարը ԹԱՆԿԱՐԺԵՔ է: …Անանուն հեղինակ>>: 

Դերասան Անդրանիկ Հարությունյանը մտածում էր առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին.
<<Ժողովուրդ, թեկնածությունս ուզում եմ դնեմ, ինչ կասեք արժի, թե չէ՞>>: 

 Արտակ Վարդանյաննէլ իր ընկերների հետ կիսվել էր հետևյալ մտավախությամբ.
<<Ուզում եմ Հայաստանում մոտոցիկլետ քշեմ, բայց վախենում եմ երթևեկությունից>>:

 Այս շաբաթ ինչ-որ բան վրդովվեցրել էր  Անդրեին, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր. 
<<Շների հետ փորձում եմ լեզու գտնել, որ քիչ հաչան հետևիցս: Մեր թաղի գամփռի չափ էլ չկա՞ք, որ դեմս ասեք: Ինչևէ, միշտ սիրել եմ հաչոցները ձեր…>>:
Լուսանկարները` Անդրեի, Լիլիթ Հովհաննիսյանի, Արտակ Վարդանյանի, Անդրանիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջերից: 

Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 612 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]