MENU
Главная » Файлы » новости նորություններ

Ռիհաննան, Բրունո Մրսն ու Սթինգը՝ Բոբ Մարլիի հիշատակին
13.02.2013, 17:59
Ռիհաննան, Բրունո Մրսն ու Սթինգը՝ Բոբ Մարլիի հիշատակին

Գրեմմի 2013-ը լի էր հետաքրքիր կատարումներով և նոր հիթերով, սակայն ամենահետաքրքիր և կարևոր կատարումներից մեկը, թերևս, Բոբ Մարլիին նվիրված համարն էր: Ամեն ինչ սկսվեց Բրունո Մարսի "Locked out of heaven" հիթի կատարումից, որից հետո գիթարով բեմում հայտնվեց Սթինգը և երաժիշտների հետ միասին սկսեց երգել "Walking On The Moon” երգը: Սրանից հետո բեմում նրան միացավ Ռիհաննան՝ Ջեմի և Զիգի Մարլիների հետ միասին: Նրանք բոլորով միասին կատարեցին Բոբ Մարլիի լեգենդար հիթերից մեկը՝ "Could You Be Loved” երգը:
Ռիհաննան, Բրունո Մրսն ու Սթինգը՝ Բոբ Մարլիի հիշատակին

Այս կատարումը շատ դուր եկավ դահլիճում գտնվող շատ աստղերի: Ադելը, Քրիս Բրաունը, Նիկոլ Քիդմանը և այլք այնքան էին ոգևորվել երգից, որ դահլիճում պարում էին այս կատարման ընթացքում:
Եթե Դուք չեք հասցրել դիտել մրցանակաբաշխությունը և բաց եք թողել այս հիաքանչ կատարումը, առաջարկում ենք հենց հիմա վայելել այն:
Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 463 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]