MENU
Главная » Файлы » новости նորություններ

Քաղաքական սեքսը ըստ Հովհաննես Ազոյանի qaxaqakan sex@ @st Hovannes Azoyani
02.01.2013, 17:40

 Քաղաքական սեքսը ըստ Հովհաննես Ազոյանի



Բոլորիս կողմից սիրված Հովաննես Ազոյանը իր Facebook-յան էջում հաճախ է ներկայացնում իր կարծիքը քաղաքական և հասարակական թեմաներով: Վերջերս նրա էջում հանդիպեցի մի գրառման, որը արժանացավ շատերի հավանությանը: Բայց կային նաև բացասական կարծիքներ: Այն ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը.



«Քաղաքացիական հասարակությունը ծնվում է քաղաքական սեքսի արդյունքում, իսկ քաղաքական սեքսը տեղի է ունենում միայն իշխանության և ընդդիմության միջև... ստացվում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը համարվում են քաղաքացիական հասարակության ծնողները... թե ով է մայրը, և ով է հայրը` թողնում եմ ձեր հայեցողության վրա... Այսպիսով... ծնողներից մեկի բացակայության դեպքում այդ երեխան, որի անունն է քաղաքացիական հասարակություն, չի կարող մեծանալ, զարգանալ, հասունանալ և լինել լիարժեք մարդ........ Այս տարի այսքանը........))»:


Ժամեր անց սիրված դերասանը, ելնելով մեկնաբանություններից, տվեց իր պարզաբանումը ստատուսի վերաբերյալ.

«Մի հատ էլ ստատուսի մակարդակով...... Ես շատ տոլերանտ եմ և ներողություն եմ խնդրում միակողմանի ծնողազուրկ մարդկանցից, և ՊԱՏՈՒՀԱՍ բառը փոխարինում եմ ԹՇՎԱՌ բառով..... Սիրելի (հայրենասերներ և ամենինչից հասկացող ու բանիմաց մարդիկ)... Փորձեք բովանդակային հակադրություններ փնտրել, այլ ոչ թե բառիմաստային... Թե չէ մեխկ ենք.....»

Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 520 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]