MENU
Главная » Файлы » новости նորություններ

Ուշադրություն՝ վարորդական վկայական ստանալ ցանկացողներին
20.06.2016, 13:48

Տեսական քննություններն անցկացվում են համակարգչային թեստերի միջոցով:

Յուրաքանչյուր թեստ բաղկացած է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 10 հարցերից, ընդ որում, պատասխանների տարբերակներից ճիշտ է միայն մեկը: Նախքան քննական սենյակ մտնելը` քննական մարմնի ծառայողն ստուգում է փաստաթղթերի առկայությունը, իսկ քննությունն սկսելուց առաջ` բացատրում քննության անցկացման կարգը:

Յուրաքանչյուր թեստի հարցերն ընտրվում են ճանապարհային ոստիկանության կողմից կազմված հարցաշարի տարբեր բաժիններից` համակարգչի պատահական ընտրության միջոցով: Հարցաշարը (փոփոխությունների դեպքում` նաև փոփոխությունները) կազմելուց հետո այն հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության լրատվության միջոցներով (այդ թվում` էլեկտրոնային):

Հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից`

1) հարցեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից.

2) հարցեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշումից:

Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 15 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է: Քննության արդյունքները տպագրվում են համակարգչի միջոցով՝ ճիշտ ու սխալ պատասխանների մասին նշումներով և տրվում քննությունը հանձնողին:

Քննությունը համարվում է դրական հանձնած, եթե քննություն հանձնողը հարցերի առնվազն 90 տոկոսին տվել է ճիշտ պատասխաններ: Քննության արդյունքների վերաբերյալ կատարվում են գրառումներ քննությունների արդյունքների հաշվառման մատյանում ու հաստատվում հանձնաժողովի նախագահի և անդամների ստորագրությամբ:

Քննության ընթացքը ցուցադրվում է սպասասրահում տեղադրված էկրանին: Տեսական քննության ավարտից հետո, եթե արդյունքը եղել է դրական, ապա անձին տրվում է տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ: Եթե քննության արդյունքը եղել է բացասական, ապա անձին վերադարձվում են փաստաթղթերը:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 610 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]