MENU
Главная » Файлы » новости նորություններ

Մովսես Երեմյանի նվերն Անին Երանյանին:) Movses Eremyani nver@ Ani Eranyanin :)
06.02.2013, 09:57
Անի Երանյանի 22-ամյակի կապակցությամբ կազմակերպված անակնկալների մասին esyes.am-ի ընթերցողներն արդեն տեղյակ են :) Սերիալային դերասանուհու անակնկալները սկսվել են ծննդյան գիշերվանից և շարունակվել մինչ հաջորդ գիշերը:
Ինչպես երեկ տեղեկացրել ենք, Անին իր տարեդարձի երեկույթը կազմակերպել է երևանյան ժամանցի վայրերից մեկում, որտեղ մինչ ուշ գիշեր ուրախացել է ընկերների հետ: «Այն, որ ընկերներս կողքիս էին ու այդքան ուրախանում էին ինձ համար, անակնկալ չէր, բայց, բնականաբար, ինձ համար շատ ուրախալի փաստ էր»,- esyes.am-ին ասաց Անին:


Սերիալային դերասանուհին նշեց, որ իրեն շատ է ուրախացրել իր ծննդյան տորթը: «Ես չէի տեսել ու չգիտեի, թե այն ինչպիսին է լինելու: Մտահղացումն ընկերուհունս էր` իմ ոճաբան Դիանա Շահվերդյանինը: Նա շատ ոգևորված էր այն մտքով, որ տորթի վրա պետք է բազմոց լինի, կողքին` կեդեր, ինչը ես շատ եմ սիրում և տեսախցիկ շտատիվով:)»,- ոգևորությամբ պատմեց Անին:
«Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանն Անիին նկարների ալբոմ է նվիրել, որն անվանել է «Երանյանս»: «Իմ և իր նկարով է: Դա էնպիսի նկար էր, որը երբևէ չէի տեսել, կողքին էլ գրված էր, թե դա ինչ օր է եղել, մենք այդ ժամանակ ինչ ենք արել և, անգամ, ինչ ենք մտածել»,- նշեց Անին և հավելեց, որ իր խաղընկերուհի Աննա Հարությունյանից էլ շատ-շատ գեղեցիկ ականջօղեր է ստացել:


Հետաքրքրվեցինք նաև, թե Մովսեսն ինչ է նվիրել Անիին: «Իմ բոյի վարդեր:)»,- ասաց դերասանուհին և նշեց, որ այլ նվեր էլ է ստացել, որի մասին չի ուզում խոսել:)
Անի Երանյանը նշեց, որ չնայած մտերիմ չէ երգչուհի Լիլուի հետ, վերջինս երեկույթի ընթացքում բարձրացել է իրենց սրահ և 3 երգ նվիրել հոբելյարին, ինչը նրա համար մեծ անակնկալ է եղել:
«Իմ ծնունդները միշտ էնպիսին են լինում, ինչպիսին ուզում էի: Ազատ, այսինքն` ոչ մի ավելորդ ձևականություն չի լինում, այն մարդկանց հետ, ում սիրում եմ»,- եզրափակեց Անին:


Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 729 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]