MENU
Главная » Файлы » новости նորություններ

Լիդուշիկը նվաճում է Հոլիվուդը Lidushik@ nvajum e Holiwood@
13.02.2013, 17:47
Դեռևս մի ամիսը չի բոլորել, ինչ փոքրիկ երգչուհի Լիդուշիկը իր առաջին մենահամերգն ունեցավ Գյումրիում և արժանացավ ջերմ ընդունելության: Այսօր նա կրկին պատրաստվում է շատ պատասխանատու քայլի. Լիդուշիկն այս անգամ ելույթ կունենա անհամեմատ ավելի  մեծ թվով հանդիսատեսի առաջ` ոչ ավել, ոչ պակաս Լոս Անջելեսի հանրահայտ «Ալեքս» թատրոնում:
«Այժմ բարձր մակարդակով ընթանում են կազմակերպչական աշխատանքները: Նշեմ, որ հզոր թիմ է աշխատում միջոցառման շուրջ: Շատ ուրախ ենք, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները լսում և սիրում են Լիդուշիկին: Դրա մասին են վկայում  ջերմ խոսքերով բազմաթիվ նամակները, որոնք մենք անըդհատ ստանում ենք»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Լիդուշիկի տատիկն ու պրոդյուսերը` տիկին Գոհարը:
Լիդուշիկը ԱՄՆ մեկնելու է փետրվարի 12-ի գիշերը: Նշենք նաև, որ հանդիսատեսին սպասվում է հաճելի անակնկալ. հատուկ հյուրի կարգավիճակում ելույթ կունենա «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը:



Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 714 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]