MENU
Главная » Файлы » новости նորություններ

ԿՈՒՍՈՒԹՅԱՆ թեստ աղջիկների և տղաների համար. ՍԵՆՍԱՑԻՈՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
11.02.2013, 10:54
a.jpgԱյսպես. դուք մինչ այս վստահ էիք, որ կույս եք կամ ոչ, իսկ այս հոդվածով ես հնարավոր է Ձեզ ապշահար անեմ, ապացուցելով, որ դա այդպես չէ: Ձեր սեռն այս դեպքում կապ չունի, քանզի այս մեթոդը սեռ չի ճանաչում...
ՈՒնեմ փոքրիկ պատմություն իմ նախկին ընկերներից մեկի մասին՝ որպես նախաբան, սա կարդալ է պետք, որպեսզի մեթոդը գործի...
Երբ նա բավականին երիտասարդ էր մի օր հավատաց, որ կան անկեղծ ու վեհ զգացմունքներ, որ կա մի երևույթ, որ միշտ իրեն հավատում է, աջակցում է, վեր է հանում անելանելի վիճակներից, այո՛, նա սիրեցիք մեկին: ԸՆկերս կարծում էր՝ սերը փոխադարձ է, չէ՞ որ  նրա շնորհիվ ԱՊԱՀՈՎՎԱԾ էր ու ԵՐԿԻՐը դրախտ էր թվում: Անցնում էին օրեր, նրանք հասունանում էին, սերն ուժեղանում էր, կրքոտանում, նրանք միմյանց հետ ապրում էին, ընկերս՝ նրա համար ՍՏՐԿԱՆՈՒՄ, նրան էր նվիրում: Սերն անչափ էր...
Չար մարդիկ սկսեցին վատաբանել ընկերոջս իդեալին, իսկ նա չէր հավատում...
Նա ուղղակի ԹՔՈՒՄ ԷՐ բոլորի վրա ու ասում, որ սխալ են...
Այո՛, դա սեր էր... Այդպես մեկ օր էլ արյունոտվեց մի սավան. դե պարզ է, սեր էր(այդպես ենք դեռ կարծում)...
ԱՆցան օրեր, առանց կուսաթաղանթի էլ կյանքը հիասքանչ էր...
ՀԻմա անցնեմ մեթոդիս, միայն վերջացնեմ այս պատմությունը: Այդ ընկերս հեղափոխական մի երիտասարդ էր, լի էր ԵՐԿԻՐը փոխելու վճռականությամբ, իսկ նրա իդեալը վաղուց իր ուղին բռնած մի մանկապիղծ, մի ՀԿ կամ կուսակցություն...
Կու՞յս ես, թե ոչ: Ահա և եկավ պահը, իջեցրու՛ ձեռքդ ներքև՝ մարմնիդ վրայով, տա՛ր ձեռքդ գրպանիդ մեջ ու փորձիր այդպես շոշափել նրան՝ քո հպարտությանը, հաճելի՞ է, զգու՞մ ես եռացող կիրքն, ձեռքով բարձացրու նրան ու սեղմիր...
ԶԳԱՑԻ՞Ր ԱՆԴԱՄԱգրության թուղթն.. հա՛, դու կույս չես... դու վաղուց ՛՛շինվել ես՛՛ հկ-իդ կամ կուսակցությանդ կողմից...

Հ.Գ. Կան երիտասարդներ, ովքեր դեռ չեն կորցրել քաղաքական կուսությունը... զգուշացե՛ք, սիրելուց հետո, գրեթե, միշտ  .... են...


Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 504 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]