MENU
Главная » Файлы » новости նորություններ

Կանաչաչյա և կապուտաչյա հայ հայտնիներն ու նրանց բնավորությունը (photo)
11.02.2013, 10:58
Աչքերը հոգու հայելին են: Հենց աչքերի միջոցով կարելի է հասկանալ մարդու էությունը: Այս խոսքերին շատերը կարող են դյուրահավատորեն մոտենալ, սակայն հոգեբաններն այն կարծիքին են, որ աչքերն իսկապես բնութագրում են մարդկանց:
Իզուր չէ անգամ մարդու բնավորությունը բնութագրվում՝ ըստ աչքերի գույնի:
Հայ հայտնիներից շատերին բնությունն օժտել է բաց գույնի աչքերով: Իսկ նրանց մի մասն էլ կրում են բաց գույնի արհեստական ոսպնյակներ:
Ներկայացնում ենք թե բնականից և թե արհեստական կերպով կապուտաչյա և կանաչաչյա հայ հայտնիներին և նրանց բնավորության գիծը' ըստ աչքերի գույնի:
Կանաչ աչքեր. Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն, կարեկից և մեծահոգի մարդիկ են: Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է, նրանք միշտ հավատարիմ են իրենց երկրորդ կեսին, սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը'անգամ ամենամոտ մարդուն: Իսկական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով: Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար: Նրանք շատ համբերատար են, կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների: Ըստ հոգեբանների' կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են, քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը, սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց. նրանք կարող են լինել և' լավ ընկերներ, և' սկզբունքային ղեկավարներ և' հավատարիմ զուգընկերներ: Սակայն պետք չէ չարաշահել նրանց վստահությունը, այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու:
Երկնագույն աչքեր. Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները' պարզ, բայց ոչ պարզունակ բնավորությամբ: Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով, և մարմնով: Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն, երբեք չեն մոռանա արված լավությունը: Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են, միշտ պայքարում են ճշարտության համար, անգամ երբ սխալ են լինում: Անբեկելի են որոշումներ ընդունելիս, երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիճումների գնալ դիմացինի հետ:


Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 436 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]