MENU
Главная » Файлы » новости նորություններ

Գորիսում Ալիկը ամուսնության նպատակով առևանգել է 18-ամյա աղջկա
19.06.2016, 20:15

Ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առևանգման հանգամանքները պարզելու, աղջկան հայտնաբերելու ուղղությամբ, առգրավվել դատարանի տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

2016թ. հունիսի 14-ին Սյունիքի մարզի բնակչուհի Ա.Ղուլյանից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ 14:00-ի սահմաններում, Գորիսի դատարանի դիմացից ոմն Ալիկ, ամուսնության նպատակով, առևանգել է 1998թ. ծնված դստերը և տարել անհայտ ուղղությամբ:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առևանգման հանգամանքները պարզելու, աղջկան հայտնաբերելու ուղղությամբ, առգրավվել դատարանի տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Պարզվել է ոմն Ալիկի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ 25 տարեկան։ Նախնական քննության տվյալներով՝ վերջինս, համաձայնության գալով իր հորեղբոր որդիների հետ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի վարչական շենքի դիմացից 2016թ. հունիսի 14-ին, բռնություն գործադրելու միջոցով, 18-ամյա աղջկան, վերջինիս կամքին հակառակ, նստեցրել է «Վազ 21061» մակնիշի ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ

Կասկածյալը հունիսի 16-ին հայտնաբերվել է և ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է:

Նյութի աղբյուրը` YN.am

Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 1225 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]