Գիտնականները ՄԻԱՎ-ի դեմ դեղորայք են հայտնաբերել - новости նորություններ - Каталог файлов - самые новые фильмы и картинки, взлом odnoklassniki.ru
MENU
Главная » Файлы » новости նորություններ

Գիտնականները ՄԻԱՎ-ի դեմ դեղորայք են հայտնաբերել
20.06.2016, 23:13

Սան Ֆրանցիսկոյից գիտնականների կատարած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ռետինաթթվի հիմքով դեղորայքի միջոցով հնարավոր է ուժեղացնել ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների իմունային համակարգն այնպես, որ դա հնարավորություն կտա ազատվել վիրուսով վարակված բջիջներից: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հոդվածը հրապարակվել է Nature Medicine ամսագրում:
 
Հակառետրովիրուսային թերապիայի դեպքում հնարավոր չէ ՄԻԱՎ-ի լիովին բուժում, քանի որ վարակված բջիջներում պահպանվում են լատենտ վիրուսների ամբողջական պահեստարաններ: Կարելի է ոչնչացնել ՄԻԱՎ-ի մեծ մասը հիվանդների արյան մեջ, սակայն այդ պահուստները պահպանվում են և կարող են կրկին ակտիվանալ: Որպես հետևանք՝ վարակված բջիջը նորից սկսում է վարակ արտադրել:
 
Վաղ ուսումնասիրությունների համաձայն՝ լատենտ վիրուսները գոյատևում են թույլ իմունային համակարգի պատճառով, որն ունակ չէ հայտնաբերել վարակված լիմֆոցիտները և այլ բջիջներ ու ոչնչացնել դրանք:
 
Սակայն գիտնականները ցույց են տվել, որ ռետինաթթուն կարող է խթանել բնածին իմունիտետը և ոչնչացնել «քնած» ՄԻԱՎ-ը: Մասնավորապես, դրանից ստացված դեղերն արթնացնում են լատենտ վիրուսները, ինչի արդյունքում իմունային համակարգը սկսում է հայտնաբերել դրանք և ոչնչացնել վարակված բջիջները:

Նյութի աղբյուրը` http://www.aysor.am/am/news/2016/06/20/%D4%B3%D5%AB%D5%BF%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/1100238 

Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 72 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]