MENU
Главная » Файлы » новости նորություններ

Եվրոպայից Հայաստան բերման է ենթարկվելու մի սփյուռքահայ, ով ֆինանսավորել է բանդայի պատվիրատուին. «Իրավունք»
21.06.2016, 22:27

Ըստ մեզ հասած լուրերի՝ այն երկրի դեսպանատունը, որի քաղաքացուն բերման են ենթարկել, երաշխիքներ է տվել, որ բերման ենթարկված սփյուռքահայը մեկ շաբաթից ազատ է արձակվելու, և նրան թույլատրվելու է մեկնել Հայաստանից 

«Իրավունք» թերթը գրում է.

«Նորք-Մարաշում 2015 թվականին վնասազերծված հանցավոր խմբի գործով սենսացիոն նորություններ կան։ Օրերս Եվրոպայից Հայաստան բերման է ենթարկվելու մի սփյուռքահայ, որը ֆինանսավորել է բանդայի պատվիրատուին։ Հայտնի է, որ նա եվրոպական երկրներից մեկի քաղաքացի է, իսկ թե ինչ շահագրգռվածություն ուներ նա՝ Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու համար, հավանաբար պարզ կդառնա նրա հարցաքննությունից։ Սակայն ավելի ու ավելի է հաստատվում այն վարկածը, որ Եվրոպայից ու Ավստրալիայից Հայաստան եկած մի քանի սփյուռքահայեր նպատակադրվել էին Հաայստանում նարնջագույն հեղաշրջում իրականացնել։ Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկված օտարերկրացին վատ է խոսում հայերեն և հարցաքննությանը մասնակցելու է թարգմանչի միջոցով։ Ըստ մեզ հասած լուրերի՝ այն երկրի դեսպանատունը, որի քաղաքացուն բերման են ենթարկել, երաշխիքներ է տվել, որ բերման ենթարկված սփյուռքահայը մեկ շաբաթից ազատ է արձակվելու, և նրան թույլատրվելու է մեկնել Հայաստանից»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուրը` YN.am

Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 272 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]