MENU
Главная » Файлы » новости նորություններ

«Դժվար ապրուստի» վերջը եկել է :) <<djvar aprusti>> verj@ ekel e :)
12.02.2013, 17:51
Շուրջ 2 տարի է, ինչ «Դժվար ապրուստ» հեռոււստասերիալն էկրաններին է: Չնայած այս ընթացքում նովելը խիստ քննադատությունների է արժանացել, փաստը մնում է փաստ, որ այն ունի մեծ լսարան: Ըստ ռեյթինգային որոշ տվյալների՝ հայկական հեռուստադաշտի ամենադիտվող հեռուստասերիալը հենց «Դժվար ապրուստն» է:



Սերիալի Գոռն ու Էլենը, Ստյոպիկն ու Սյուզկան, տիկին Անահիտն ու մյուս հերոսները մտել են մարդկանց առօրյա կյանք: Հեռուստադիտողները նրանց կերպարներն այնքան իրական են համարում, որ նույնիսկ այն դեպքում, երբ հեռուստասերիալի գլխավոր դերակատարները՝ Միհրան Ծառուկյանն ու Շուշաննա Թովմասյանը, մի քանի անգամ առիթ են ունեցել հերքելու իրենց սիրային կապի մասին լուրերը, հեռուստադիտողները շարունակում են կապել նրանց ճակատագրերն ու ենթադրել, որ սիրելի հերոսները պարզապես թաքցնում են հարաբերությունները:
Ցանցաբնակներից շատերը ժամանակ և ջանք չեն խնայում քննադատելու այս հեռուստասերիալը, մի շարք դեռահասներ ու տնային տնտեսուհիներ՝ հետևելու դրա ընթացքին:


Տեղեկացնենք, որ հեռուստասերիալի վերջը եկել է :) Այժմ նկարահանվում են «Դժվար ապրուստի» վերջին սերիաները: Փետրվարի 22-ին նախանշված է ցուցադրել վերջին սերիան:
Հետաքրքիր է, իսկ Դուք ուզու՞մ եք, որ այն ավարտվի: Մեկնաբանությունների հատվածում կարող եք թողնել Ձեր կարծիքները :)


Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 694 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]