MENU
Главная » Файлы » новости նորություններ

Արամեն նշանվե՞լ է Aramen nshanvel e
11.02.2013, 20:01
Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություն տարածվեց, որ Արամե-Աննա Թովմասյան աստղային զույգը նշանվել է: Լուրի իսկությունը ճշտելու համար ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցեց Արամեի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանի հետ, ով ասաց, որ լուրի տարածողները փոքր-ինչ շտապել են:
''Իրականում եղել է հավաքույթ` նեղ ընտանեկան միջավայրում, որը դժվար թե կարելի է նշանդրեք անվանել: Բայց քանի որ այդ թեման այսքան մեծ հնչեղություն ստացավ, մենք հաստատում ենք, որ Արամեն ու Աննան նշանվել են'',- ասաց նա:
Երգչի պրոդյուսերը դժվարացավ նշել, թե երբ տեղի կունենա աստղային զույգի հարսանիքը, սակայն ասաց, որ նրանք ծրագրում են ամուսնանալ մոտ ապագայում:

Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 1031 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]