MENU
Главная » Файлы » новости նորություններ

ԱՄՆ-ում հայ «օրենքով գող» Պզոյին 37 ամսվա ազատազրկման են դատապարտել
11.02.2013, 10:56
«Պզո» մականվամբ հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանը Նյու Յորքի Հարավային օկրուգի դաշնային դատարանում 37 ամսվա բանտային կալանքի  է դատապարտվել, 60 հազար դոլար տուգանքի եւ գույքի բռնագրավման՝ ներառյալ Քալիֆորնիայի 600 հազար դոլարանոց տունը։
Հիշեցնենք, ավելի վաղ Ղազարյանը, որին ցմահ բանտարկություն էր սպառնում, մեղադրող կողմի հետ գործարքի մեջ էր մտել եւ ընդունել ռեկետով զբաղվելու մեղադրանքը: Դրա դիմաց դատավորը խոստացել էր «37 ամսվա կամ ավելի քիչ» ժամկետով ազատազրկում, եթե Ղազարյանը չբողոքարկի։
Դատախազության տվյալով՝ 48-ամյա Ղազարյանը ղեկավարում էր «Միրզոյան-Թերջանյանի» հանցախումբը, որը գործում էր Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում։
Դատախազության հայտարարությունում ասվում է, որ Ղազարյանն իր կարգավիճակն օգտագործել է «Միրզոյան-Թերջանյանի»՝ հայ-ամերիկյան հանցախմբի քաղարկման համար։ Հանցախումբը զբաղվում էր մեքենայություններով, փողերի լվացմամբ, կրեդիտ քարտերի կեղծմամբ, շորթումներով, ծխախոտի ապօրինի տարածմամբ, անգամ՝ «վիագրայի» կեղծմամբ։
 Ղազարյանը ԱՄՆ արտագաղթել էր 1996թ. եւ այնտեղ գտնվել փախստականի կարգավիճակով։ Ըստ նրա՝ հայը զոհվել էր Ադրբջանում ազգամիջյան բախումների հետեւանքով։ Քննությունը պարզել է, որ դա իրականությանը չի համապատասխանում, եւ Ղազարյանին արտաքսում է սպառնում։
Հաշվի առնելով այն, որ Ղազարյանը ամերիկյան բանտում արդեն մոտ 30 ամիս մնացել է, կես տարի անց նա կարտաքսվի, սակայն առայժմ հայտնի չէ, թե ուր. Նա ծնվել է Բաքվում, բայց պնդում է, որ Ադրբեջանը լքել է ազգային հողի վրա կատարվող բռնություններից փրկվելու համար։ Ղազարյանի մայրը Հայաստանում է բնակվում, հայրը՝ Մոսկվայում։
Վերջին խոսքից Ղազարյանը հրաժարվել է։ Նրա փաստաբան Մարկ Գերագոսը եւս քիչ է խոսել՝դատավորին շնորհակալություն հայտնելով իր պաշտպանյալին ընդառաջելու համար։ Գերագոսը նախկինում մի քանի աղմկահարույց դատավարությունների է մասնակցել, նրա հաճախորդների թվում հոլիվուդյան շատ աստղեր են եղել, այդ թվում՝ Մայքլ Ջեքսոնը։


Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 416 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]