MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Յոթ մթերք, որոնք չի կարելի կրկնակի տաքացնել
20.06.2016, 00:14

Կան որոշ մթերքներ, որոնք չի կարելի կրկնակի ջերմային մշակման ենթարկել, քանի որ դա կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Այս մասին գրում է vp.donetsk.ua-ն:

Սպանախ

Շատ օգտակար է օրգանիզմի համար, շատ համեղ է, սակայն այն չի կարելի կրկնակի տաքացնել:

Հավ

Հավը չի կարելի կրկնակի տաքացնել, քանի որ այդ ընթացքում փոխվում է սպիտակուցների կառուցվածքը, ինչը, իր հերթին, կարող է բացասաբար անդրադառնալ մարսողության վրա:

Սունկ

Սունկը ևս չի կարելի կրկնակի մշակել, ինչի հետևանքով ոչ միայն նվազում է դրա օգտակարությունը, այլև փոխվում է սննդային կազմը:

Ձու

Կարևոր է իմանալ, որ բարձր ջերմաստիճանի կրկնակի ազդեցությունը ոչ միայն փոխում է համը, այլև զգալիորեն ազդում է բաղադրության վրա: Ձվի մի շարք բաղադրիչներ թունավոր են դառնում, կարող են բացասաբար ազդել առողջության վրա, նույնիսկ թունավորում առաջացնել:

Կարտոֆիլ

Կրկնակի տաքացման դեպքում կորցնում է իր համային որակների և օգտակար հատկությունների առավել զգալի մասը:

Բազուկ

Բազուկն այն յուրահատուկ մթերքներից է, որն առաջնային տաքացման դեպքում չի կորցնում իր օգտակար հատկությունները, ինչպես լոլիկը: Սակայն կրկնակի տաքացումը զգալիորեն ազդում է բազուկի կառուցվածքի և բաղադրությնա վրա, ինչը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել:

Նեխուր

Կրկնակի ջերմային մշակման դեպքում նեխուրի տարրերի մի մասը փոխում է իր կառուցվածքը, դառնում է քաղցկեղածին:

Նյութի աղբյուրը` http://orer.am/?p=209909&l=am

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 224 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]