MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

«Սկեսուրիս մայրիկով չեմ դիմում». Սոնա Շահգելդյան
21.06.2016, 12:26

Tert.am Youth-ն առիթ ունեցավ անկեղծ զրույց ունենալու երգչուհի Սոնա  Շահգելդյանի հետ: Թեման շատ աղջկական էր՝ հարս-սկեսուր հարաբերություն: Բազմաթիվ  հարցերի պատասխաններ՝ հարցազրույցում:

 

 

Ասում են, որ շատ աղջիկներ հարս-սկեսուր հարաբերություններից բարդույթավորվում են: Դուք նման բարդույթներ ունեցել ե՞ք:

-Ո՛չ, երբեք նման մտավախություն չեմ ունեցել: Մեր մեջ հարս-սկեսուր անառողջ հարաբերություն չկա: Մենք ջերմ ընկերներ ենք: Երկուսս էլ ամսով ջրհոս ենք: Շատ նման ենք իրար:

 

 

Կո՞ղմ եք, երբ զույգերը ապրում են ծնողների հետ:

-Ե՛վ կողմ, և՛ դեմ: Ամուսնուս  ընտանիքի հետ սիրով կապրեմ, սակայն մենք առանձին ենք ապրում: Կարելի է ասել, որ առանձին ապրելով  ավելի արագ են ձևավորվում նորաստեղծ ընտանիքերը:

Ինչպիսի՞ն էին սկեսրոջ հետ ծանոթանալու առաջին տպավորությունները:

-Այնքան երջանիկ եմ, որ հենց նա է իմ սկեսուրը: Այնքան հեշտ  ստացվեց մեր ծանոթությունը: Այնքան  անբացատրելի հարազատ էինք: Ենթադրում եմ, որ ավելի լավ տպավորություն չէի կարող ստանալ: Ես կարծում եմ, որ աղջիկը միշտ իր տեղում պետք է լինի: Աղջիկը պետք  է զիջող լինի: Հարգանքը շատ եմ կարևորում, երբ դու հարգում ես կողակցիդ մորը, ապա հարաբերություններում խնդիր չի կարող լինել:

 

 

Եթե մի օր աղջիկ երեխա ունենաք, ապա սկեսրոջ անունը կկրի՞:

-Եթե սկեսուրս դեմ չլինի, ապա ինչու ոչ: Առաջ Աստված:

 

 

Ի՞նչ է սկեսրոջ անունը:

-Անունը թող մնա անակնկալ:

Սկեսուրը հավանո՞ւմ է Ձեր պատրաստած ճաշատեսակները:

-Այո, ես էլ նրա պատրաստածն եմ սիրում: Ես ամեն ինչ էլ կարողանում եմ պատրաստել: Օրինակ՝ հարիսա, տոլմա, ղափամա:

 

 

Ինչպե՞ս եք դիմում Ձեր սկեսրոջը: Արդյո՞ք մայրիկ ասում եք:

-Ո՝չ, անկեղծ ասած, սկեսուրիս մայրիկով չեմ դիմում, բայց դա չի խանգարում, որ նա իմ երկրորդ մայրը լինի:

Իրականում  կարո՞ղ է սկեսուրը փոխարինել մայրիկին:

-Մայրը մնում է մայր, բայց յուրաքանչյուրն  իր տեղն  ունի: Շատ հարցերում սկեսուրմայրիկս  աջակցում է ինձ: Շարունակ կարող է կողքիս լինել: Իրար նկատմամբ անկեղծ ու մաքուր ենք:

 

 

Ի՞նչ  կմաղթեք  սկեսուրին:

-Ուզում եմ, որ շատ առողջ լինի: Ես սկեսուրիս շատ եմ սիրում: Ինքը շատ լավ գիտի, որ թանկ է ինձ համար:

Նյութի աղբյուրը` http://youth.tert.am/am/news/2016/06/21/sona-shageldyan/10633

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 734 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]