Կնճիռների դեմ պայքարող դիմակ - интересное пунктов Հետաքրքիր նյութեր - Каталог файлов - самые новые фильмы и картинки, взлом odnoklassniki.ru
MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Կնճիռների դեմ պայքարող դիմակ
20.06.2016, 00:32

Ցանկացած տարիքում բոլոր կանայք ցանկանում են թարմ և երիտասարդ տեսք ունենալ: 30 տարեկանից հետո, սակայն, ի հայտ են գալիս կնճիռներ, դեմքի մաշկը կորցնում է նախկին էլաստիկությունը: Կարելի՞ է արդյոք խուսափել այս ամենից:

Just-lady կայքն առաջարկում է դիմակի բաղադրատոմս, որը երիտասարդացնում է մաշկն ու հարթեցնում է նույնիսկ խորը կնճիռները: Այն հայտնի է «թուրքական դիմակ» անվանումով:

Դիմակի բոլոր բաղադրիչները հասանելի են և մատչելի: Ազդեցությունը երևում է առաջին իսկ օգտագործումից հետո:

Ինչպե՞ս երիտասարդացնել մաշկը

Հիշեք, որ յուրաքանչյուր դիմակ պետք է դնել նախապես մաքրված մաշկին: Որոշ բաղադրիչներ կարող են ալերգիա առաջացնել, այդ իսկ պատճառով զգայուն մաշկ ունեցողներին մեղրն ու դարչինը խորհուրդ է տրվում բացառել: Դրանց փոխարեն՝ կարող եք ավելացնել ձվի դեղնուց:

Բաղադրություն

  • 3 ճ/գ սոդա
  • 1 թ/գ մեղր
  • 1 թ/գ հեղուկ վիտամին E
  • Քառորդ թ/գ դարչինի փոշի
  • 4 թ/գ կաթ կամ սերուցք

Բոլոր բաղադրիչները խառնեք միմյանց: Կստանաք բավական խիտ զանգված: Դիմակը հաստ շերտով քսեք մաքուր դեմքին՝ խուսափելով շուրթերի և աչքերի հատվածներից: Թողեք դիմակը չորանա: 15-20 րոպե անց մաքրեք տաք ջրով:

Դիմակից հետո կնկատեք, որ դեմքը թարմացել է, իսկ ծակոտիները նեղացել են և մաքրվել: Դիմակն օտագործեք շաբաթը 2 անգամ:

Նյութի աղբյուրը` http://orer.am/?p=209895&l=am

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 180 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]