Ինչպես ազատվել մեջքի ցավերից - интересное пунктов Հետաքրքիր նյութեր - Каталог файлов - самые новые фильмы и картинки, взлом odnoklassniki.ru
MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Ինչպես ազատվել մեջքի ցավերից
21.06.2016, 17:30

Մեջքի ցավերը կոնկրետ հիվանդության դրսևորում են, որոնք ցավային զգացողություններով արտահայտվում են իրանի հետևի մասում: Այս խնդիրը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և հատկապես ԱՊՀ-ի երկրների բնակչության շրջանում:Այս խնդիրը հաճախակի անտեսվում է ինչպես հիվանդների, այնպես էլ տարբեր մասնագետների կողմից: 

Յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է ցավային զգացողություններ մեջքի հատվածում: Սակայն ոչ բոլոչը գիտեն, թե ինչպես կարելի է ճիշտ պայքարել այդ խնդրի դեմ: 

Հաճախակի նման խնդրի պատճառ դառնում է նստատեղի նյարդի սեղմումն ու ձգումը, որի ժամանակ հիվանդների մոտ առաջանում է անտանելի ցավեր, որոնք ուղեկցվում են մկանային թուլությամբ ու ընդհանուր ինքնացգացողության վատացմամբ: 

Հաճախակի նման բան տեղի է ունենում նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության ու նաև ծանրաբեռնվածության սխալ տեղաբաշխման արդյունքում: 

kakhacker.ru-ն ներկայացրել է բավականին արդյունավետ մի միջոց, որը թույլ կտա 5-րդ պրոցեդուրայից հետո ազատվել մեջքի ցավերից: 

Գոյություն ունեն բազմաթիվ բույսեր որոնք օգնում են ազատվել մեջքի ցավերից ու արագացնել վերականգման պրոցեսը: Նման բույսերից է համարվում ոջլադեղը(живокост) կամ քարխոտի արմատը(окопник):

Ինչպես բուժել նյարդի բորբոքումը

Բաղադրիչները՝

· 100 գրամ ոջլադեղի թարմ արմատներ

· 100 գրամ խոզաճարպ Պատրաստման եղանակը՝

1. Մանրացրեք ոջլադեղի արմատն այնքան, մինչև որ այն խյուսի տեսք ստանա:

2. Պատրաստեք խոզաճարպից ու ոջլադեղից խյուս ու խառնեք այն.

3. Այնուհետև խառնուրդը դրեք սառնարանում սառչի 24 ժամ:

Օրական 3-4 անգամ ստացված խառնուրդից քսեք ախտահարված հատվածի վրա: Նույն պրոցեդուրան կրկնեք երեկոյան` քնելուց առաջ , սակայն այս անգամ ախտահարված հատվածների վրա պատրաստված խյուսը քսեք հաստ շերտով: Բուժման կուրսը 5 օր 

Անհրաժեշտ է հիշել այն մասին, որ եթե նյարդի սեղմումը տեղի է ունեցել միջողային դիսկերի տեղաշարժման արդյունքում, ապա ոչ մի դեպքում չի կարելի օգտվել տաքացնող միջոցներից: Նման իրավիճակում անհրաժեշտ է դիմել բժշկի, որը միանշանակ կուղղի դիսկերը: 

Եվս մեկ կարևոր հանգամանք, քարախոտի օգտագործման դեպքում անհրաժեշտ է շատ զգույշ լինել, քանի որ այն օժտված է արյան ճնշումը իջեցնող հատկություններով և հակացուցված է հղիության դեպքում:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 132 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]