Ինչպե ՞ս պայքարել ոտքերի տհաճ հոտի դեմ - интересное пунктов Հետաքրքիր նյութեր - Каталог файлов - самые новые фильмы и картинки, взлом odnoklassniki.ru
MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Ինչպե ՞ս պայքարել ոտքերի տհաճ հոտի դեմ
20.06.2016, 08:35

Շոգ եղանակին իսկական գլխացավանք է ոտքերի տհաճ հոտը:
Նման խնդրից խուսափելու համար հետևեք այս կանոններին.
1.Մեր ոտքերի թաթերի վրա ավելի շատ քրտնագեղձեր կան, քան մարմնի ցանկացած այլ մասում: Իհարկե, գուլպաները պետք է փոխել ամեն օր, ընդ որում երբեմն կարելի է կրել բրդյա և նույնիսկ սինթետիկ գուլպաներ, որոնք, սակայն, նախատեսված են քրտինքի հեռացման համար:
2.Եթե ձեր ոտքերը շատ ուժեղ են բուրում, ապա պատրաստեք թեյով թուրմ և դրա մեջ պահեք ոտքերը ամեն օր 20 րոպե: Թեյի այդ տեսակը պարունակում է հատուկ թթուներ, որոնք սպանում են բակտերիաներին, միկրոբներին և նպաստում են մաշկի ծակոտկենների նեղացմանը, ինչը թույլ է տալիս ունենալ չոր և քիչ բուրող ոտքեր:
3.Շատ քրտնող ոտքերի դեպքում լվացեք դրանք աղային լուծույթում (մեկ լիտր ջրին` կես բաժակ խոշոր աղ): Դրանից հետո մի ողողեք ոտքերը և պարզապես չորացրեք:
4.Կոշիկի մեջ լցրեք եգիպտացորենի օսլա: Այն կօգնի ներծծել խոնավությունը և ոտքերը չոր պահել:
5.Այնպիսի բանջարեղեններ, ինչպիսիք են սխտորը, գլուխ սոխը կամ կանաչ սոխը, պղպեղը, կարող են ուժգնացնել ոտքերի վատ հոտը: Մթերքի ամենափոքր մասնիկը, որն ունի ուժեղ հոտ, արյան մեջ շրջանառվելուց հետո, օրգանիզմից հեռանում են քրտնագեղձերի միջոցով: Նման մթերքի օգտագործումը կխանգարի լուծել ձեր խնդիրը:

Նյութի աղբյուրը` http://blognews.am/arm/news/379508/inchpe-s-payqarel-otqeri-thatch-hoti-dem.html

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 237 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]