Ինչն է քեզ խանգարում գտնել քո երկրորդ կեսին - интересное пунктов Հետաքրքիր նյութեր - Каталог файлов - самые новые фильмы и картинки, взлом odnoklassniki.ru
MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Ինչն է քեզ խանգարում գտնել քո երկրորդ կեսին
22.06.2016, 22:59

NEWS.am STYLE-ը գրում է.

1. Աղջիկները թերագնահատում են իրենց

Վերջ տուր քեզ թերագնահատելուն եւ մշտապես մտածելուն, թե նա կարող է քեզանից ավելի խելացի, գեղեցիկ, սլացիկ մեկին գտնել: Երբեմն աղջիկներն այնքան են բարդույթավորվում, որ նրանց արժանիքները բոլորովին չեն երեւում դրա պատճառով:  Ինքնավստահ աղջիկը ուշադրություն է գրավում, նույնիսկ եթե նրա արտաքին հեռու է իդեալական լինելուց (ինչը շատ սուբյեկտիվ բան է): Նախ եւ առաջ անհրաժեշտ է ինքն իրեն սիրել եւ այդ դեպքում քեզ համար ավելի հեշտ կլինի մարդկանց հետ հարաբերություններ կառուցել: 

2. Ավելորդ եռանդ

Չարժե երիտասարդի հետ ծանոթանալուց անմիջապես հետո նրան ցույց տալ քո   100 տոկոսանոց պատրաստակամությունը հարաբերություններին, ընտանիքին, երեխաներին, նույնիսկ եթե դու արդեն 10 տարի միայն դրա մասին ես երազում: Տղամարդիկ վախենում են կնոջ կողմից նման վճռականությունից, եւ դա կարելի է հասկանալ: Ոմանց համար դժվար է հարաբերություններ ստեղծելու քաջություն գտնել, հատկապես եթե թիկունքում որոշակի (եւ հաճախ տհաճ) փորձ կա: Ամեն ինչ պետք է ժամանակին լինի, պետք է արագացնել իրադարձությունները:   

3. Հարմարավետության գոտի

Տղամարդու հետ հարաբերություններում անհրաժեշտ է հարգել իրար հարմարավետության գոտին եւ չջանալ տեղաշարժել դրա սահմանները: Եթե դու ուզում ես մենակ մնալ, նրան ասա այդ մասին եւ ըմբռնումով ընդունիր այն փաստը, որ քո երկրորդ կեսը եւս հանգստի կարիք ունի: Հակառակ դեպքում այդ հարաբերությունները երկար չեն շարունակվի եւ դու դարձյալ մենակ կմնաս: 

4. Բաց խոսիր, բայց ավելորդ բաներ մի ասա

Այո, հակասական է հնչում, բայց փաստ է. ցանկացած հարաբերության մեջ անհրաժեշտ է անկեղծ լինել, միաժամանակ մի փոքր չասված բան թողնելով: Օրինակ, պարտադիր չէ, որ նա իմանա, թե դու քանի սեռական զուգընկեր ես ունեցել եւ որ դիրքում ես սիրել սեքսով զբաղվել նախկինի հետ, բայց քո հակումների մասին   (ցանկացած) քո նոր զուգընկերը պետք է ամեն ինչ իմանա:

5. Քեզ մի զոհաբերիր հանուն նրա

Շատ աղջիկներ հարաբերություններում կատարյալ  «պլաստիլին» են դառնում: Նրանք մոռանում են իրենց հակումների, ընկերների, ուսման մասին եւ ամբողջությամբ ընկղմվում են սիրելի մարդու կյանքի մեջ` փոխառելով նույնիսկ նրա սովորույթները: Չարժե այդքան զոհաբերվող լինել, դա հարաբերությունների անառողջ սխեմա է, որոնք երբեք որեւէ լավ բանով չեն ավարտվում: 

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 234 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]