MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Հունիսի 23-ի աստղագուշակ
23.06.2016, 10:14

Խոյ

Խոյերի համար այսօր գլխավոր նպատակը կարող է դառնալ կապերի պահպանումը կամ ինտելեկտուալ գործունեության որևէ տեսակ: Օրվա առաջին կեսը հարմար է ատյաններ այցելելու, գործնական նամակագրության, փաստաթղթերի հետ աշխատանքի, ծրագրման համար: Օրվա երկրորդ կեսին տեղին են ոչ պաշտոնական հանդիպումները, բացառված չեն ինքնաբուխ միջոցառումները: Ընկերների հետ հարաբերություններում կարող է ուժգնանալ լարվածությունը:

Ցուլ

Ցուլերին այսօր կարևոր է ճիշտ տոն ընտրել զրույցի կամ նամակագրության մեջ: Պոտենցիալ լարվածության գոտին ուսման, շփման, գործերի ծրագրման, տվյալների որոնման և փոխանցման, գործերի համաձայնեցման, դերերի բաշխման հետ կապված իրավիճակներն են: Ձեր հետաքրքրությունները տվյալ պահին կարող են քիչ ընդհանրություն ունենալ կոլեկտիվ կարիքների հետ, ինչի պատճառով շրջապատի մի մասը կարող է ձեզ նայել որպես օտարածին տարրի:

Երկվորյակ

Երկվորյակներին օրն օգնում է ներդաշնակեցնել տրամադրությունը և կարգի բերել մտքերը: Մեծանում է կոլեկտիվում օգնություն գտնելու, ձեր հետաքրքրություններն օրինական ճանապարհով պաշտպանելու հավանականությունը: Ատյաններ այցելել, նամակագրություն վարել, փաստաթղթեր ստորագրել ավելի լավ է օրվա սկզբում: Երկխոսություններում կարևոր է հստակ փաստարկումը: Կեսօրից հետո կարևոր է հաշվի նստել ինքնազգացողության և իրադրության հետ:

Խեցգետին

Խեցգետինները կարող են օրն օգտագործել ուսման, տեղեկատվական, գիտական որոնումների, գրական աշխատանքի համար: Հարկադրված հանդիպումներն ավելի հետաքրքիր և օգտակար դուրս կգան, քան ենթադրում էիք: Հնարավոր է, որ բախվեք անսովոր տեսակետի հետ, շփվեք յուրօրինակ և անկախ մտածողությամբ մարդկանց հետ: Ակտիվ շփումը թույլ կտա տեղյալ լինել նորություններից: Կարող եք պատահաբար գտնել դժվար խնդրի լուծման բանալին:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս պահպանել կապերը, պատրաստ պահել կապի միջոցները, ժամանակին բարձրաձայնել իրենց մտքերը: Չարժե հուսալ, որ շրջապատողները ձեզ անխոս կհասկանան, հատկապես կգուշակեն ձեր նրբին զգացողությունները և թաքուն սպասումները: Այսօր հիանալի պայմաններ են ձևավորվում տարբեր ձևաչափերով շփման համար: Որքան մոտ է երեկոն, այնքան արժե ավելի բծախնդիր ընտրել արտահայտությունները, վերահսկել զգացմունքները:

Կույս

Կույսերը մանրուքներում կարող են ապավինել օգնականներին, սակայն առանցքային նրբություններում ավելի լավ է անձամբ գործել: Լավ է աշխատել փաստաթղթերի հետ, անցկացնել խորհրդակցություններ, քննարկել ծրագրերը ղեկավարության, ենթակաների, պատվիրատուների հետ: Հարմար օր է համակարգչի հետ կապված ցանկացած աշխատանքի համար: Օրվա ընթացքում արդյունավետությունը կնվազի, իսկ նյարդայնությունը կաճի:

Կշեռք

Կշեռքների համար առաջին պլան կարող է դուրս գալ տեղեկատվական փոխանակումը, ծանոթությունը, ուսումնական գործընթացը, փաստաթղթերի ձևակերպումը, տվյալների մշակումը, գիտելիքների և դիտարկումների դասակարգումը: Գիտելիքների յուրացումը, հարցումները, հետազոտություններն ավելի հաջող կանցնեն, եթե թարմ տեղեկատվությունը տեղավորվում է ստեղծված համակարգում և չի հակասում պաշտոնական տրամաբանությանը:

Կարիճ

Կարիճներին կարող է դավաճանել մտածողության չեզոքությունը, սիրելի հնարքների և անձնական տրամաբանության վրա սևեռվածությունը: Հնարավոր է թյուրըմբռնում շրջապատի հետ, ձեր տիրույթները, տեսակետն ագրեսիվորեն պաշտպանելու հակում: Կարևոր է պահպանել սիրալիրությունը. վեճը հղի է էներգիայի կորստով: Համբերություն պահանջող գործերով չարժե զբաղվել գրգռվածության վիճակում, հոգնածության և վատ ինքնազգացողության ֆոնին:

Աղեղնավոր

Աղեղնավորներին պետք կգա հավասարակշռված տրամադրություն: Հոգեկան հավասարակշռությունը կորցնելն այսօր հեշտ է. բավական է միայն տրվել վատ սովորություններին կամ բացասական զգացմունքներին: Եթե ձեզ մոտ ամեն ինչ վերահսկողության տակ է, հեշտությամբ կհաղթահարեք մտավոր ընդարմացումը և ամաչկոտությունը, կգտեք ընկերներ կամ անհրաժեշտ տվյալներ: Արժե խուսափել վտանգավոր երթուղիներից, վատ ընկերախմբերից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել ցանկացած ինքնաբերականությունից, բծախնդրություն և մանրակրկիտություն ցուցաբերել: Չարժե ժամանակ խնայել ստուգումների, հաշվարկների, համաձայնեցումների, կանոնների և ցուցումների ուսումնասիրման վրա. վերջին հաշվով դա ձեզ վրա ավելի էժան կնստի, քան չմտածված հապշտապ փորձարկումը:  Այսօր անվտանգ չէ նաև հույսն ընկերների կարծիքի վրա դնելը:

Ջրհոս

Ջրհոսներին այսօր հատուկ կլինի բարձր շփվողականությունը, ինչպես նաև հետաքրքրասիրությունը: Այդ որակների շնորհիվ չեք ձանձրանա: Կարող եք ողջ օրն անցկացնել սոցիալական կայքերում, գրադարանում, ծրագրավորման, անձնական կայքի կատարելագործման, նամակագրության, տեքստերի մշակման վրա: Լավ է զբաղվել տվյալների համակարգմամբ, ինքնակրթությամբ: Հաջող օր է ձեր ծառայությունների պահանջարկի ուսումնասիրման համար:

Ձկներ

Ձկները կարող են հետաքրքիր շատ բան գտնել համացանցային տիրույթում, սակայն աստղերը զգուշացնում են, որ կարդացած կամ տեսած ամեն բան չէ, որ արժե ընդունել որպես գործողությունների ուղղակի հրահանգ: Նույնիսկ եթե ամեն ինչ տրամաբանական և ոչ հակասական է թվում, չարժե թերագնահատել սեփական փորձը և կուրորեն վստահել ուրիշինին: Հիանալի օր է, եթե ցանկանում եք ինչ-որ բան իմանալ ձեզ համար դեռևս անհայտ ոլորտի մասին, ծանոթանալ նորություններին:

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 342 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]