MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Հաջողակ կնոջ 7 ոսկե կանոն
20.06.2016, 21:22

NEWS.am STYLE-ը գրում է.

1. Սովորիր երջանկություն ճառագել: Երջանկություն ճառագող կինն ուժեղ մագնիս է տղամարդկանց համար: Ապացուցված է, որ եթե երջանիկ ժպիտ «նկարես», կմտնես անհրաժեշտ վիճակի մեջ, իսկ հետո կգա իրական երջանկությունը:  

2. Գիշեր-ցերեկ մի մտածիր այն մասին, թե դու որքան պետք է բարձրացնես ինքնագնահատականդ: Չափից մեծ ցանկությունը երբեմն խոչընդոտ է դառնում սեփական ինքնաիրացման ճանապարհին: Ուղղակի ապրիր եւ հավատա, որ կհասնես այն ամենին, ինչ կցանկանաս: 

3. Կորչի կատարելության ավելորդ ձգտումը: Քեզ թույլ տուր անկատար լինել: Նույնիսկ եթե դու ինչ-որ բան ուրիշներից վատ ես անում, դրա իրավունքն ունես, դու պարտավոր չես ամեն ինչում իդեալական լինել: 

4. Մոռացիր վախերի մասին: Պատկերացրու, թե տեղի է ունեցել հենց այն, ինչից դու այնքան վախենում էիր` ամենավատը: Նախապես տարբերակներ մտածիր, թե ինչպես վարվես այդ դեպքում։ Եվ հիշիր, որ ինքնագնահատականը բարձրացնելու համար օգտակար է ցանկացած, նույնիսկ բացասական փորձը: 

5. Գործերը մի հետաձգիր: Որքան երկար ես պատրաստվում ինչ-որ բան սկսել, այնքան անորոշ են թվում դժվարությունները: 

6. Մի վախեցիր նոր բան սովորել եւ փորձել այն, ինչ նախկինում երբեք չես արել: Դու չգիտես, թե երբ դա քեզ ծառայություն կմատուցի: 

7. Հետեւիր արտաքինիդ: Մարզասրահ, լողավազան, դիմահարդար, վարսահարդար: Ոչինչ այնքան չի բարձրացնում ինքնագնահատականը, որքան նոր կերպարը, որ սանդրվածքը: 

 

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 205 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]