Դդմի սերմերի և ձվի կեղևի միջոցով ազատվեք սպիներից - интересное пунктов Հետաքրքիր նյութեր - Каталог файлов - самые новые фильмы и картинки, взлом odnoklassniki.ru
MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Դդմի սերմերի և ձվի կեղևի միջոցով ազատվեք սպիներից
21.06.2016, 13:20

Ժողովրդական ասացվածքն ասում է, որ սպիները գեղեցկացնում են տղամարդուն: Ցավոք, սպիներ ունեն ոչ միայն ուժեղ սեռի ներկայացուցիչները: Ավելին, կանայք առավել հաճախ են մաշկային խնդիրներ ունենում, քանի որ կանանց մոտ սպիներ ի հայտ են գալիս նաև կեսարյան հատումով ծննդաբերությունից հետո կամ հղիության ժամանակ մաշկային ձգումների արդյունքում:

Takprosto կայքն առաջարկում է տնական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել սպիներից, ինչպես նաև կվերացնի մաշկի ձգվածության արդյունքում հայտնված բծերը:

Բաղադրություն

  • Դդմի սերմեր
  • Ձվի կեղև
  • Ձիթապտղի կամ նշի յուղ

Պատրաստման եղանակը

Նախօրոք չորացրած և մաքրած դդմի սերմերը մանրացրեք և խառնեք ձվի աղացած կեղևով՝ 1:1 հարաբերությամբ: Ապա խառնուրդին ավելացրեք այնքան ձիթապտղի յուղ, որ պինդ խյուսանման զանգված ստանաք:

Ստացված խյուսն օրական 2 անգամ քսեք սպիներին: Վրայից կպչուն ժապավեն ամրացրեք և փաթաթեք վիրակապով: Պրոցեդուրան պետք է կատարել մեկ ամիս շարունակ, տարբերությունն արդեն 2 շաբաթ անց ակնհայտ կլինի:

Նյութի աղբյուրը` http://orer.am/?p=210296&l=am

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 264 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]