Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները կոչ են արել բրիտանացիներին քվեարկել ԵՄ-ի կազմում մնալու օգտին - интересное пунктов Հետաքրքիր նյութեր - Каталог файлов - самые новые фильмы и картинки, взлом odnoklassniki.ru
MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները կոչ են արել բրիտանացիներին քվեարկել ԵՄ-ի կազմում մնալու օգտին
21.06.2016, 21:50

Միացյալ Թագավորության ամենահայտնի ու ազդեցիկ զույգերից Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները երկրի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով վճռորոշ հանրաքվեից առաջ դիմել են շարքային բրիտանացիներին` կոչ անելով նրանց քվեարկել ԵՄ-ի կազմում մնալու օգտին:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, իրենց ֆեյսբուքյան էջերում արված գրառումներում Բեքհեմներն ընդգծել են, որ «շարքային քաղաքացիները պետք է մտածեն իրենց երեխաների ապագայի մասին ու դուրս չգան ԵՄ-ից»:


«Մեր երկիրը պետք է դիմակայի արտաքին աշխարհի բարդ մարտահրավերներին իր դաշնակիցների հետ միասին, այլ ոչ մենակ: Բայց անկախ հանրաքվեի արդյունքներից` վստահ եմ, որ երկիրս առաջվա պես հզոր է մնալու»,-գրել է հայտնի ֆուտբոլիստը:

 

Հիշեցնենք, որ «բրեքզիթի» հարցով հանրաքվեն Մեծ Բրիտանիայում կայանալու է հունիսի 23-ին:

Նյութի աղբյուրը` http://youth.tert.am/am/news/2016/06/21/remain-beckhams-davit/10775

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 79 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]