MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Չկա աբորտի անվտանգ ձև, այն չի կարող չունենալ հետևանքներ
19.06.2016, 18:52

Մանկաբարձ, գինեկոլոգ Գեորգի Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ սելեկտիվ աբորտների ռիսկերին: Նա նշեց, որ բացի բժշկական ցուցումներից հաճախ կանայք դիմում են աբորտի այլ պատճառներից ելնելով՝ ինչպես օրինակ՝ սեռով, անցանկալի հղիությամբ, մինչ ամուսնությունը հղիությամբ և այլ պատճառներով պայմանավորված: Ըստ նրա՝ անցանկալի հղիությունից խուսափելու լավագույն ձևը հակաբեղմնավորիչ մեթոդներն են, որոնք ամբողջովին անվտանգ չեն: Նա ասաց, որ այդպես էլ անհասկանակի է համարում, թե ինչու պահպանակները լայն տարածում Հայաստանում չգտան: Գեորգի Պողոսյանն ասաց, որ ինքը հրաժարվել է աբորտներ կատարելուց, քանի որ իր համար կարևոր է՝ չմասնակցել այդ մարդասպանությանը: «Եթե բժիշկները խղճով լինեն կփորձեն համոզել սեռով պայմանավորված հղիութունը չընդհատել, այստեղ բժիշկների դաշտում է գտնվում գնդակը»,- ասաց նա և նշեց, որ այս դեպքում պատժիչ մեթոդները չեն կարող աշխատել: Բժիշկը նկատեց, որ երբեմն կանայք դեղատներից գնում են հղիությունը ընդհատելու համար դեղեր, որոնք իրականում ստամոքսի համար նախատեսված են և անպատասխանատու կերպով փորձում են տնային պայմաններում ընդհատել հղիությունը և արդյունքում ծանր արյունահոսություններով գալիս են հիվանդանոց և այդ միջոցները շատ քիչ դեպքերում են օգնում: «Այն, ինչ կատարվում է բնությանն ընդդեմ դա չի կարող չունենալ հետևանքներ, չկա անվտանգ ձև աբորտի»,- ասաց նա: Գեորգի Կիմիչը նշեց, որ ըստ նրա՝ աբորտների քանակը չի ավելացել և նկատելի է նաև դրական տենդենց, երբ երիտասարդները մինչ ամուսնանալը դիմում են բժշկի՝ իմանալու համար, ամեն ինչ նորմալ է, թե ոչ:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 164 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]