Այսօր ոչ միայն ծննդյանս տարեդարձն է, այլև՝ամուսնությանս օրը. «Աբելի քույր» սերիալից Դավիթ Գրիգորյանը նշում է 25-ամյակը - интересное пунктов Հետաքրքիր նյութեր - Каталог файлов - самые новые фильмы и картинки, взлом odnoklassniki.ru
MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Այսօր ոչ միայն ծննդյանս տարեդարձն է, այլև՝ամուսնությանս օրը. «Աբելի քույր» սերիալից Դավիթ Գրիգորյանը նշում է 25-ամյակը
19.06.2016, 15:38

ATV հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Աբելի քույրը» սերիալի գլխավոր դերակատար Դավիթ Գրիգորյանը, ով մարմնավորում է հենց Աբելին, հունիսի 17-ին նշում է ծննդյան 25-ամյակը: Aysor.am-ը, շնորհավորելով օրվա հերոսին,  հետաքրքրվեց, թե գերզբաղվածության այս շրջանում ինչպե՞ս և ի՞նչ միջավայրում է պատրաստվում օրն անցկացնել: Պարզվեց՝ սա նրա միակ առիթը չէ:

«Այսօր ոչ միայն ծննդյանս տարեդարձն է, այլև՝ամուսնությանս օրը. գնացինք ՔԿԱԳ «ԶԱԳՍ» և օրինականացրեցինք մեր հարաբերությունները: Կնոջս, այն ժամանակ՝ ընկերուհուս, ուղիղ 6 ամիս 17 օր առաջ՝ Ամանորի գիշերն եմ ամուսնության առաջարկ արել՝ Էյֆելյան աշտարակի տակ: Այնպես որ, պաշտոնական տվյալներով՝ արդեն 1-օրյա ընտանիք ունեմ: Կարևորեցինք հենց այսօր «Զագս» գնալը, քանի որ այդպես օրն առավել հիշվող ու հիշարժան է դառնում»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց հոբելյարը:

Ոչ պաշտոնական ամուսնությունը՝ Փարիզում և պաշտոնականը՝ Երևանում ամրագրած ճամփորդության սիրահար ամուսինները որոշել են ամեն տարի «ամուսնանալ»՝ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում:

Առիթների դեպքում լրագրող-դերասանը նախընտրում է լինել մտերիմների շրջապատում, որտեղ մթնոլորտն անկաշկանդ է ու չպարտավորեցնող, սակայն այսօր հավաքույթ կազմակերպել ամուսինները չեն կարողանա. աշխատանքն է խանգարում:

«Չեմ կարող օրվա մի մասը տրամադրել աշխատելուն, մյուս մասը՝ «քեֆ անելուն»: Ինչ վերաբերում է մթնոլորտին, ապա եթե տվյալ պահին աշխատանքը չխանգարի և հնարավորություն ունենամ, տոնս, միանշանակ, քաղաքից դուրս կնշեմ, քանի որ բնության «խելագար» եմ: Ռեստորաններից աշխատում եմ բացարձակ հեռու մնալ, այնտեղի մթնոլորտն ինձ համար շատ ձևական է: Նախընտրում եմ, որ կողքիս լինեն ամենամտերիմ, ամենահարազատ մարդիկ, ովքեր, իսկապես, կուրախանան ու անկեղծ բառեր կհնչեցնեն թե՛ ծննդյանս, թե՛ ամուսնությանս կապակցությամբ»,-ընդգծեց նա:

Ի՞նչ կմաղթի իր նորաստեղծ ընտանիքին հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նոր ավտոմեքենա կամ նոր բնակարան չեմ ցանկանում, քանի որ նյութականին կարելի է և շատ արագ հասնել: Տիեզերական գաղափարները մի քիչ ավելի ամբիցիոզ են, ավելի հաճելի ու քաղցր: Գուցե միտքս մի քիչ ֆանտաստիկ հնչի, բայց իմ նորաստեղծ ընտանիքին մաղթում եմ հասնել լուսին: Իմ և կնոջս համար այդ ճանապարհորդությունը մեծ երազանք է: Ինձ թվում է՝ մենք երկրորդ մասնագիտությամբ պետք է տուրիստ լինեինք, շատ ենք սիրում ճանապարհորդել: Եթե համալսարանում նման բաժին լիներ, մենք հաստատ կընդունվեինք»:

Անդրադառնալով օրվա անակնկալներին՝ Դավիթ Գրիգորյանը հրաժարվեց բարձրաձայնել՝ կատակելով, թե դրանք այնքան էլ հրապարակման համար չեն:

Նյութի աղբյուրը` http://www.aysor.am/am/news/2016/06/17/%D4%B4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9-%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%A2%D5%A5%D5%AC%D5%AB-%D6%84%D5%B8%D6%82%D5%B5%D6%80%D5%A8/1099410

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 376 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]