MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

«Այս տարի մեր հանգիստը տարբերվող է լինելու». Լուսինե Թովմասյան
21.06.2016, 17:57

«Միսս Հայաստան 2003» և «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ամառային հանգիստը պատրաստվում է իր ընտանիքի հետ անցկացնել ծովափում: Tert.am Youth-ի հետ զրույցում գեղեցկուհին խոսեց Ստրասբուրգում վերջերս կայացած Fashion week-ի և իր ամառային հանգստի մասին:

 

«Վերջերս եմ վերադարձել Ստրասբուրգից, որտեղ մասնակցելով fashion week-ին ներկայացրել եմ դիզայներ Վահան Խաչատրյանի երեկոյան զգեստները: Առհասարակ շատ քիչ եմ մասնակցում նորաձևության ցուցադրություններին, բայց քանի որ Վահանը իմ լավագույն ընկերն է, նրան չմերժեցի: Բոլորը շատ տպավորված էին և հավանել էին զգեստները: Անգամ, մեզ հրավիրեցին, որ մյուս տարի էլ մասնակցենք, բայց չգիտեմ կմասնակցենք, թե` ոչ»,-ասաց Լուսինեն:

Այս օրերին գեղեցկուհին զբաղված է ֆոտոշարքերով տարբեր նախագծերի համար: Աշխատանքն ավարտելուց հետո նա պլանավորել է ընտանիքի հետ մեկնել ծովափնյա հանգստի: «Ամռանը սիրում եմ հանգստանալ այնտեղ, որտեղ կա ծով, ավազ, արև: Այս տարի մեր հանգիստը տարբերվող է լինելու, քանի որ մեզ հետ է լինելու նաև Արիանան»,-ասաց Լուսինեն:

Վերջինս նշեց, որ շատ վայրեր կան, որ կցանկանար գնալ: «Շատ կցանկանայի լինել Բրազիլիայում, Ավստրալիայում և Ճապոնիայում: Իհարկե, երեխայիս հետ դժվար կլինի մեկնել, բայց ամուսնուս հետ մի օր անպայման կգնամ»,-եզրափակեց Լուսինեն:

Նյութի աղբյուրը` http://youth.tert.am/am/news/2016/06/21/lusine-tovmasyan/10756

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 245 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]