MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Այս տարի հավանաբար ընտանիք կկազմեմ, արդեն վաղուց մեծ եմ. Վարդան Հովսեփյանը նշում է ծննդյան 33-ամյակը
19.06.2016, 16:04

Դերասան Վարդան Հովսեփյանն, ում հեռուստադիտողը վերջին շրջանում հանդիպում էր ATV հեռուստաընկերության «Վերջին հայրիկը» սերիալում՝ Դավիթի կերպարով, այսօր դառնում է 33 տարեկան: Հոբելյարի ծննդյան անցուդարձը ընկերների ջանքերով սկսվել է դեռևս կեսգիշերին:

«Կարելի է ասել՝ լուսաբացին եմ քնել, այն էլ երկու ժամ: Գիշերը ժամը 24:00-ին եղբայրներս ու ընկերներս տորթերով, շամպայնով ու հրավառությամբ, նվերներով ու ծաղիկներով մեր տուն եկան: Աղջիկ-ընկերներս մայրիկիս ծաղիկներ էին բերել: Հավատացեք, ամենաշատը ուրախանում եմ այն բանից, որ իմ ծննդյան օրը մայրիկիս են շնորհավորում ու նվերներ տալիս: Բայց այդ նվերները երկրորդական են, կարևորը մարդիկ են, որ  միշտ կողքիդ են ու իրենց ապրելով քեզ ապրելու հնարավորություն ու ցանկություն են տալիս: Ինչ վերաբերում է այսօրվան, ապա ինչպես և կյանքում ոչինչ չեմ պլանավորում, այնպես էլ այսօր է: Չգիտեմ՝ ինչպես կանցնի»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց դերասանը:

Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ու նպատակներ ունի 33-ից, պատասխանեց. «Ժողովրդի մեջ տարածված մի խոսք կա 33-ամյակի վերաբերյալ. ասում են՝ Հիսուսի տարիքն է: Այնպես որ, արդեն մեծ բան է, որ հասել ենք այս տարիքին: Իհարկե, ամեն տարիք իր հետ փոփոխություն է բերում՝ լինի լավ, թե վատ: Չգիտեմ, այս տարի, հավանաբար, ընտանիք կկազմեմ, արդեն վաղուց մեծ եմ»,-ժպիտով խոստովանեց մեր զրուցակիցը:

Նկատառմանը՝ դա ի՞ր որոշումն է, թե՞ ընտանիքի պարտադրումը, արդյոք իր կյանքում արդեն իսկ կա այն միակը, ում կողքին պատկերացնում է ապագան, դերասանն ասաց. «Չէ, միակ չկա, դեռ նրան չեմ գտել, դեռ 6 ամիս ունենք 2016-ի ավարտին, գուցե հայտնվի՞: Ընտանիքս վաղուց է նման «պարտադրանքով» հանդես գալիս, իրենք շատ են ուզում, որ ամուսնանամ, այդ ես է, որ թերանում եմ այդ հարցում»: 

Բոլորն իրենց մաղթանքներում առաջնահերթ առողջություն, այնուհետև՝ սեր ու հաջողություն են մաղթում նրան, նա էլ այդ մաղթանքները կրկնապատկում ու վերադարձնում է հասցեատերերին: Անձամբ իրեն էլ մաղթում է ամենակարևորը: «Մաղթում եմ, որ մի քիչ «խելք հավաքեմ» ու շուտ ամուսնանամ, ընտանիք կազմեմ: Ինձ շրջապատող մարդիկ էլ միշտ կողքիս լինեն, ես իրենցով եմ հպարտ ու ուժեղ»,-ընդգծեց օրվա հերոսը:

Դերասանի տան դուռը առավոտից թակում են. 4 տորթ է նվեր ստացել, մնացյալի մասին նախընտրեց լռել: Ի դեպ, մեր զրույցի պահին էլ հնչեց տան զանգը: Հերթական առաքիչն էր՝ հերթական անակնկալով: Հարցնելով, թե ումից է ու պատասխան չստանալով՝ հրաժարվեց նվերից:

«Այնպես չի, որ բոլորն իմ տան տեղը գիտեն: Ի՞նչ իմանամ՝ ով է ուղարկել: Գուցե այդ թանկարժեք խմիչքի տարայի մեջ ժավելի սպի՞րտ է լցված»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Վարդան Հովսեփյանը:

Նյութի աղբյուրը` http://www.aysor.am/am/news/2016/06/17/%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6-%D5%80%D5%B8%D5%BE%D5%BD%D5%A5%D6%83%D5%B5%D5%A1%D5%B6-33/1099458

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 248 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]