MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Այծի կաթ խմելու 12 պատճառ
20.06.2016, 08:30

Շատերի համար «կաթ» հասկացությունն ասոցացվում է կովի կաթի հետ, սակայն մի շարք երկրներում մեծ կիրառություն ունի նաև այծի կաթը: Այծի կաթի որակական հատկանիշները համեմատում են կովի կաթի հետ: Այն առավել ճանաչված է շնորհիվ իր սննդարար և բուժիչ հատկանիշների: Այծի կաթը կախարդական ըմպելիք չէ, բայց այն ունի մի քանի բացառիկ առանձնահատկություններ.

  1. Այծի կաթի համը մոտ է կովի կաթի համին, բայց և այնպես այն ունի առավել փափուկ համ:
  2. Այծի կաթն անփոխարինելի սննունդ է վատառողջ երեխաների և մեծահասակների համար, քանի որ այն հեշտ է մարսվում:
  3. Այծի կաթն ունի բնական միատարրություն, ինչը խիստ կարևոր է առողջության համար: Դրանում պարունակվող ճարպային գնդիկները 5-8 անգամ ավելի քիչ են, քան կովի կաթում: Բաղադրությունում առկա ճարպի միատարությունն ապահովում է դրա ամբողջական յուրացմանը:
  4. Այծի կաթը լորձ չի արտադրում, հետևաբար այն հեշտ է օգտագործել ալերգիա և ասթմա ունեցողների համար: Այն չի պարունակում ալերգիկ ռեակցիաներ խթանող բարդ սպիտակուցներ:
  5. Այծի կաթում պարունակվում է ավելի շատ քլոր, ֆտոր և սիլիցիում, քան ցանկացած այլ կենդանու կաթում: Ֆտորը հանդիսանում է շաքարային հիվանդության (դիաբետի) կանխարգելման կարևոր տարր:
  6. Թթվային միջավայրում այծի կաթը ձևավորում է բարակ փաթիլներ, որոնք առավել հեշտ և արագ է մարսվում օրգանիզմում, քան կովի կաթը:
  7. Օրգանիզմում թթվայնության մակարդակի իջեցման համար հիմնական բաղադրիչ է հանդիսանում սպիտակուցը և ֆոսֆատները, ինչն անհրաժեշտ քանակով առկա է այծի կաթում:
  8. Այծերն ունեն տուբերկուլյոզի նկատմամբ բնական իմունիտետ, հետևաբար այծի կաթը մեծ կիրառում ունի տուբերկուլյոզի ժամանակ:
  9. Այծի կաթում առկա է բետա-կառոտին (A պրովիտամին), որը մեծ դեր ունի քաղցկեղների կանխարգելման հարցում:
  10. Թարմ կթված այծի կաթն ունի բակտերիոցիդ հատկություն, որի շնորհիվ երկար ժամանակ պահպանում է թարմությունը: Սենյակային ջերմաստիճանում այն կարելի է պահել մինչև 48ժամ, իսկ սառնարանում՝ մինչև 1 շաբաթ:
  11. Այծի կաթը լրացուցիչ ճնշում չի առաջացնում լյարդի վրա:
  12. Այծի կաթը նպաստում է աղեստամոքսային տրակտի «քաղցրացմանը» և օգնում է փորկապության ժամանակ:

Նյութի աղբյուրը` http://blognews.am/arm/news/379507/aytsi-kat-khmelu-12-pattchar.html 

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 78 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]