MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Աշխարհահռչակ ֆրանսիական Մոդջո խումբը կժամանի Հայաստան
20.06.2016, 20:23

Հունիսի 26-ին համերգային ծրագրով Հայաստան է ժամանելու աշխարհահռչակ ֆրանսիական Մոդջո խումբը, որի մենակատարը Յանն Դեսթագնոլն է: Փոփի-հաուսի սիրահարները կարող են KAMI ակումբում վայելել խմբի հիթ դարձած «Lady», «Chillin» «What I Mean» և շատ ու շատ այլ կատարումներ:

 

Tert.am Youth-ի հետ զրույցում այս մասին հայտնեց  KAMI ակումբի տնօրեն Արման Միտոյանը:

 

«Նրանք շատ անգամներ են լսել Հայաստանի մասին և ցանկացել են գալ այստեղ, քանի որ իրենց նույնպես հետաքրքիր է Հայաստանը որպես շուկա: Եվ երբ մենք առաջարկեցինք նրանց միանգամից համաձայնեցին: Առաջին այցի շրջանակներում Մոդջո խմբի մենահամերգը կկայանա ակումբային տարբերակով, քանի որ նրանց երգի ֆորմատը հենց ակումբային է: Իսկ հետագայում ավելի մեծ դահլիճներում կկազմակերպենք»,- ասաց Արման Միտոյանը:

 

Նշենք, որ Մոդջո խումը առաջին անգամ է այցելելու Հայաստան: Խումբը երկօրյա այցի ժամանակ պլանավորում է այցելել Գառնի և Գեղարդ:

 

«Կարծում եմ նրանց դուր կգա Հայաստանը և մյուս անգամ նրանց այցը երկարաժամկետ կլինի»,- եզրափակեց  KAMI ակումբի տնօրենը:

Նյութի աղբյուրը` http://youth.tert.am/am/news/2016/06/20/visit/10652

 
Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 80 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]