MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Արագ հարստանալու ոսկե կանոնները
21.06.2016, 10:10

1. Տրամադրվել հաջողության ու ֆինանսական մեծ կապիտալի։

Քանի որ մեր կյանքում մեծ դերակատարում ունեն մեր կողմից արտաբերվող բառերը, հաջողակ կյանքին անհրաժեշտ է անցնել հաստատուն խոսքերով, որոնք մոգական ուժ ունեն, չէ որ մտքերը նյութական են, իսկ եթե անընդհատ մտածել եւ խոսել աղքատության մասին, ապա հնարավոր է հենց այդ բառերը տանեն աղքատության։ Պետք է մտածել, թե ինչ բառեր եք հաճախ օգտագործում եւ ինչպես եք վերաբերում փողերին։ Օրինակ մենք հաճախ ենք լսում, որ երջանկությունը փողերի մեջ չէ կամ ձրի պանիրը միայն թակարդում է, իսկ փողերը ճանապարհին թավալ չեն գալիս։ Բոլոր այս բառակապակցությունները դասվում են նեգատիվ մտածողությանը եւ տանում են անհաջողությունների, ուստի պետք է մոռանալ դրանց մասին։ Նեգատիվ դատողությունները պետք է փոխարինել դրական մտքերով, որոնցով պետք է սկսել օրը։ Օրինակ կարելի է սկսել հետեւյալ արտահայտություններով. «Ես հեշտությամբ եմ գումար վաստակում», «Փողերն ինքնուրույն գալիս են ինձ մոտ», «Ես ունենալու եմ բարձր վարձատրությամբ աշխատանք» եւ այլն։ Այսինքն Ձեր կողմից օգտագործվող դրական բառերն ինքնուրույն Ձեր կյանք են բերում ֆինանասական ռեսուրսները։ Ամեն օր կրկնելով պոզիտիվ մտքեր, ինքներդ աստիճանաբար Ձեր կյանք կգրավեք դրական երեւույթները։

2.Ինքնագնահատականն ազդում է Ձեր հաջողության վրա։

Պետք չէ մոռանալ այն մասին, որ սեփական անձի հանդեպ վերաբերմունքը մեծ ազդեցություն է ունենում հաջողության վրա։ Դուք պետք է սիրեք ինքներդ Ձեզ։ Հաճախ հենց շրջապատի կարծիքն է ազդում Ձեր ինքնագնահատականի վրա։ Չնայած դա ճիշտ չէ։ Պետք չէ ուշադրություն դարձնել հնչող տեսակետներին, թե Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, երբեք ոչնչի չեք հասնի եւ այլն։ Մոռացեք մյուսների կարծիքների մասին, իսկ ավելի լավ է ընդհանրապես Ձեր կյանքից դուրս մղեք նման տեսակետներ հայտնող մարդկանց եւ համարձակ առաջ գնացեք՝ հասնելով Ձեր նպատակին։ Հիշե’ք Ձեր հասցեին հնչող դրական մտքերը, ձգտեք շփվել հաջողակ, բարի եւ ուժեղ մարդկանց հետ։ Օրվա մեջ մի քանի անգամ կրկնեք, որ Դուք հաջողակ եք, հարուստ, հասնում եք հաջողության… Սկզբում դրանք պարզապես բառեր թող լինեն, սակայն վստահ եղեք, որ արդյունքը սպասեցնել չի տա։

3. Ինչ գործողություններ է պետք կիրառել։

Չնայած դրական տրամադրվածությանն ու մտքերին՝ պետք չէ մոռանալ, որ փողերը Ձեզ մոտ չեն «վազի», եթե չսկսեք գործելու փոխարեն նստել բազմոցին ու առաստաղին նայելով՝սպասել հրաշքի։ Միանշանակ պետք է քայլեր գործադրել։

4. Ըստ արժանիքների գնահատեք Ձեր աշխատանքն ու դրա վրա ծախսված ժամանակը։

Եթե Ձեզ դուր չի գալիս Ձեր կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունը, պարզապես թողեք այդ աշխատանքը, սովորեք գնահատել ինքներդ Ձեզ, չէ որ գրոշների դիմաց աշխատելով՝ առաջին հերթին անիմաստ ժամանակ եք վատնում՝շատ գումար վաստակելու նպատակին չհասնելով։ Ձեր ցանկությունը պետք է լինի. «Ուզում եմ շատ փող վաստակել եւ դրա հետ մեկտեղ մինիմալ ժամանակ վատնել»։ Պետք է հստակ կողմնորոշվեք, թե ինչ գործունեություն եք ուզում ծավալել, որպեսզի այն շատ եկամուտ բերի։

5. Որքան եկամուտ եք ցանկանում ունենալ։

Պետք է հստակ որոշեք, թե ամսական որքան գումար եք ցանկանում վաստակել։ Օրինակ, Դուք ցանկանում եք ամսական վաստակել 2000 դոլար, իսկ այժմ ստանում եք ընդամենը 200-ը, ուրեմն պետք չէ առաջ ընկնել եւ Ձեր առջեւ նպատակ դնել հենց վաղվանից ստանալ տասն անգամ շատ։ Փորձեք ամեն ինչին աստիճանաբար հասնել։ Կարեւորը Ձեր առջեւ հստակ նպատակ դնելն է, այն մոտիվացնում է Ձեզ։

6. Սովորեք ճիշտ տնօրինել եկամուտը։

Կապիտալը կրկնապատկելու նպատակին հստակ գնալու ճանապարհին պետք է մշակել գործողությունների պլան եւ ուշադրություն դարձնել, թե ինչի վրա եք ներդրումներ անում։ Պետք է վստահ լինեք, թե արժե արդյոք գումար ծախսել այսինչ կամ այնինչ բանի վրա եւ ինչ օգուտ կստանաք՝ դրանց վրա գումար ծախսելով։ Նախապես որոշեք, թե ինչպես եք տնօրինելու Ձեր փողերը։ Արդյո՞ք դրանք ծախսելու եք հագուստի, նոր տեխնիկայի վրա, թե՞ կուտակելու եք եւ ներդնելու բիզնեսի մեջ, որի միջոցով կարելի է հասնել ավելի մեծ եկամտի։

7. Կիրառեք վիզուալ պատկերացման տեխնիկան։

Երեւի հաճախ եք լսել, որ այն, ինչի մասին երազում ենք, պետք է հստակ նաեւ պատկերացնել։ Այս տեխնիկան իսկապես մեծ ազդեցություն է ունենում եւ այն անպայման պետք է կիրառել։ Օրինակ, համարձակ պատկերացրեք, որ Ձեր երազած ավտոմեքենայի ղեկին եք, ինչ զգաղոցություններ կունենաք այդ պահին եւ այսպես մյուս երազանքների պարագայում։ Ձեր պատկերացումներում մի մտածեք, թե ինչպես եք հասնում նպատակին, ինչ դժվարությունների եք հանդիպում այդ ճանապարհին։ Ամեն օր 10-20 րոպե մտովի պատկերացրեք Ձեր երազանքները, դրանից հաճույք ստացեք, այդպիսով շուտ կհասնեք Ձեր ցանկություններին։ Հիշեք, սրանք հեքիաթներ չեն…

8. Էներգետիկ ուժը։

Հնարավոր է անսովոր հնչի, սակայն փողերն էներգիա ունեն։ Հարուստ մարդիկ էներգետիկ հզոր դաշտ ունեն, ինչի շնորհիվ դեպի իրենց են գրավում փողերը։ Սա նշանակում է, որ պետք է հզորացնելՁեր էներգետիկ դաշտը եւ կզգաք, թե ինչպես եք դառնում ավելի հաջողակ եւ մեծացնում կապիտալը։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 229 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]