MENU
հետ

Միացիր մեր էջին

Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

Ահա թե ինչու են կանայք ավելի ուժգին սիրում, քան տղամարդիկ
20.06.2016, 13:11

Կնոջ սիրտը մի քանի անգամ ավելի արագ է բախում, քան տղամարդունը:

Կանայք տղամարդկանցից երկու անգամ ավելի են թարթում աչքերը:

Կնոջ օրգանիզմում ճապերն ավելի դանդաղ են այրվում, քան տղամարդու:

Կնոջ իմունիտետն ավելի ամուր է, քան տղամարդունը:

Կնոջ մազի տրամագիծը երկու անգամ փոքր է տղամարդու մազից:

Կնոջ լեզուն ունի մի քանի ավել համի ռեցեպտոր, քան տղամարդունը:

Կնոջ օրգանիզմում ցավային ռեցեպտորները մի քանի անգամ ավելին են, սակայն էստրոգեն հորմոնի շնորհիվ, որը չեզոքացնում է ցավը, կանայք ունեն ավելի ցածր ցավային շեմ:

Կնոջ աչքը մի քանի անգամ ավելի շատ գունային երանգ է տարբերում, քանի որ գունազատումն անմիջապես կապ ունի x-քրոմոսոմի հետ:

Կնոջ մաշկը ավելի զգայուն է, քան տղամարդունը:

Կնոջ մկաններում ու միացություններում էլաստինը մի քանի անգամ շատ է, այդ պատճառով կանայք ավելի ճկուն են:

Կանացի ուղեղը ունակ է մի քանի անգամ ավելի միկրոհնչուններ տարանջատել:

Քնի ժամանակ կնոջ ուղեղի ակտիվությունը նվազում է ընդամենը 10 տոկոսով, այդ իսկ պատճառով կանայք ավելի զգայուն են քնած ժամանակ:

Կնոջ քիմքն ընդունակ է քաղցրի մի քանի ենթաերանգ ավելի տարանջատել:

Տարածական առումով կանայք վատ են կողմնորոշվում, ինչը խնդիրներ է առաջացնում մեքենա վարելու ժամանակ: Օրինակ ՝ մեքենան զուգահեռ կայանելը ստացվում է տղամարդկանց 82 տոկոսի մոտ, ընդ որում, տղամարդկանց 70 տոկոսը դա անում է առաջին փորձից: Այլ է պատկերը կանանց մոտ: Այստեղ դա կանաց միայն 22 տոկոսի մոտ է հաջողվում, և միայն այդ «հաջողակների» 1/3-ն է դա անում առաջին փորձից:

Կնոջ խոսքը ղեկավարում են ուղեղի երկու կիսագնդերը: Դա է պատճառը, որ կայանք կարող են օրվա մեջ 8000 և ավելի բառ արտաբերել: Տղամարդկանց մոտ այս ցուցանիշները մոտ երկու անգամ ցածր են:

Հոտառության զգայարանը կանանց մոտ գերզարգացած է:

Կանանց մոտ կողային, իսկ տղամրդկանց մոտ կենտրոնական դիտողական համակարգն է զարգացած:

Կանացի պարանոցը մի քանի անգամ ավելի շարժունակ է, քան տղամադունը: Երբ կնոջը դիմում են, նա սովորաբար միայն պարանոցն է շրջում դեպի զրուցակիցը, իսկ տղամարդը նման դեպքում շրջվում է ամբողջ մարմնով:

Շուտ ճաղատանալու գենը տղամարդը ժառանգում է մորից:

Կանայք մի քանի անգամ ավելի էմոցիոնալ են, քան տղամարդիկ: Տարվա մեջ կինը միջինում արտասվում է 30-60 անգամ, իսկ տղամարդը ՝ 6-17 անգամ:

Պրոգեստերոն, կորտիզոլ, էստրադիոլ հորմոնների շնորհիվ կանայք շատ ավելի են հակված անհանգիստ ու տագնապային  լինելուն: Հենց այս հորմոնների շնորհիվ է նաև այդչափ զարգացած կանացի ինտուիցիան, վտանգի կանխազգացումը:

Սովորաբար կանայք ավելի ուժեղ կապվածություն են ունենում տղամարդկանցից, քան հակառակը: Պատճառը կանացի օրգանիզմում պարունակվող օկսիտոցինի բարձր մակարդակն է:

Նյութի աղբյուրը` http://blognews.am/arm/news/379655/aha-te-inchu-en-kanayq-aveli-uzhgin-sirum-qan-txamardik.html

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 287 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]