MENU
Главная » Файлы » для девушек Axjikneri Hamar » Նորաձև, Стильные, stylish

Նորաձև ձեռնոցներ. 2012-2013 ձմեռ (ֆոտո) noradzev dzernocner 2012-2013 dzmer
10.01.2013, 20:59

Սառը ձմռան տաք և նորաձև թրենդների շարքում են նաև ձեռնոցները: Առանց սրանց անհնար է պատկերացնել ձմեռը:  Ձեռնոցներից շատերը  ոչ միայն տաքացնող գործառույթ են իրականացնում, այլև շքեղ տեսք  հաղորդում մեր կերպարին:

Երկար ձեռնոցներ

Առաջին տարին չէ, որ երկար ձեռնոցները մոդայիկ են, բայց 2012-2013 ձմռանը  նրանք նորաձևության գագաթնակետին են: Երկարությունը կարող է լինել մինչև արմունկը և անգամ ավելի վերև: Հայտնի դիզայներներից մեկն առաջարկում է կաշվե շատ երկար ձեռնոցներ, որոնք կիպ են և հասնում են մինչև արմունկն ու նաև ավելի վերև: Բացի կաշվից, կարող եք ընտրել էլաստիկ կտորներ, որոնք երեկոյան միջոցառումներին հիանալի կնայվեն: 

Модные перчатки осень-зима 2012-2013: длинные

Կարճ մոդելներ

Նորաձև են նաև կարճ ձեռնոցները: Յուրաքանչյուր դիզայներ առաջարկում է իր մոտեցումները:  Հատկապես էֆեկտիվ են նայվում սև կաշվից մոդելները` մետաղից դեկորով: Նորաձև են նաև գունավոր կաշվից կարճ ձեռնոցները:

Armani-ն առաջարկում է իր գաղափարը` շատ կարճ ձեռնոց, որը միայն մատներն է ծածկում:

Модные перчатки осень-зима 2012-2013: укороченные

Ձեռնոց-մինետկա

Սրանք ասես կտրած ձեռնոցներ են, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ նորաձևությունից չեն հեռանում:  Ակտուալ են նաև 2012-2013 ձմռանը: Սրանք առանց մատների մոդելներն են, որոնք հանդիպում են գրեթե բոլոր հավաքածուներում: Դիզայներներն օգտագործել են բոլոր նյութերը` կտոր, կաշի, թավիշ, ցանց և այլն:

Модные перчатки осень-зима 2012-2013: минетки

Գույներ

Ինչ վերաբերում է գույնին, ապա այս սեզոնին ձեռնոցները ներկայացված են բոլոր երանգներով: Ամենանորաձևը կմնան սևը, բոսորը, կապույտը, մոխրագույնը և սպիտակը: Հանդիպում են նաև վառ գունավորմամբ` վարդագույն, կարմիր, վառ կանաչ, մանուշակագույն:

Модные перчатки осень-зима 2012-2013: цвета

 

Սեզոնի հիթ են կաշին, թավիշը, էլաստիկ կտորները և ցանցը:  Ակտուալ կլինեն նաև գործված ձեռնոցները, հատկապես երկար մոդելները:

Категория: Նորաձև, Стильные, stylish | Добавил: hzor
Просмотров: 787 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]