MENU
Главная » Файлы » для девушек Axjikneri Hamar » Նորաձև, Стильные, stylish

Մետաղական ծայրով կոշիկները` այս աշնան թրենդ metaxakan cayrov koshikner ays ashnan trend
10.01.2013, 20:52

30.10.2012

Օրերն արդեն սկսել են ցրտել, շուտով կսկսվի անձրևների սեզոնը, և ճիշտ ժամանակն է մտածելու, թե այս աշնան համար դիզայներներն իրենց կոշկեղենի հավաքածուներում ինչ թրենդներ են առանձնացրել:

Պարզվում է' այս աշուն չափազանց նորաձև են մետաղական ծայրով կոշիկները: Ահա դրանց մի քանի օրինակներ նորաձևության հայտնի տներից:

Semilla-ն առաջարկում է սեքսուալ կարմիր կոշիկ մետաղական ծայրով:

Pollini by Nicholas Kirkwood-ը առաջարկում է ունենալ սև կիսակոշիկներ, որոնք անչափ հարմար են, բայց և թանկ' շուրջ 750 դոլար:

Costume National-ը բոլորիս ուշադրությանն է ներկայացնում ավելի շատ տղամարդու կոշիկ հիշեցնող այս մոդելը: Կարևորը, որ տաք է ու հարմար:

YSL-ը որդեգրել է մի «քաղաքականություն», ըստ որի բարձր կրունկը պարտադիր չէ, որ բարակ լինի:

Tory Burch –ը տուրք է տալիս հարմարավետությանն ու կարծում, որ բարձրակրունկներից ավելի նախընտրելի են բալետկաները:

Նույն միտումը կարելի է հանդիպել Oasis-ի առաջարկներում:

Valentino-ն իր շունչն է հաղորդել մետաղական ծայրին և զուգորդել այն սուր մասնիկների հետ:

Miu Miu-ի առաջարկած բալետկաների ծայրը մետաղական չէ, բայց թրենդը նույնն է, ինչ մյուսներում:

Դե իսկ Sam Edelman-ը համադրել է սեզոնի երեք թրենդներ' հովազի պրինտը, սողունի կաշին ու մեր այսօրվա հերոս մետաղական ծայրը:


Категория: Նորաձև, Стильные, stylish | Добавил: hzor
Просмотров: 1973 | Загрузок: 0 | Рейтинг: 1.5/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]