MENU
Главная » Файлы » для девушек Axjikneri Hamar » Նորաձև, Стильные, stylish

Ինչպես դեմքի ձեւին համապատասխան գլխարկ ընտրել
10.01.2013, 20:56


Օդերևութաբաններն արդեն տեղումներ են խոստանում ձյան տեսքով: Սա նշանակում է, որ տաք ու գեղեցիկ գլխարկ ընտրելու ժամանակն է: Այսօր կօգնենք ընտրել գլխարկ' նկատի ունենալով դեմքի, մազերի ու ընդհանուր կառուցվածքի առանձնահատկությունները:

Նրանք, ովքեր ունեն կլորավուն դեմք, պետք է խուսափեն ճակատը փակող ու տափակավուն մոդելներից և նախապատվությունը տան ավելի մեծ չափի գլխարկներին: Կլոր դեմքի տիրուհիներին հատկապես սազում են դեպի ականջը թեքվող' ասիմետրիկ, «ականջիկներով» գլխարկները:

Նիհար դեմք ունեցողներին խորհուրդ չի տրվում շատ կիպ գլխարկ ընտրել: Առավել նպատակահարմար մոդելներն են լայն բերետները, դասական գլխարկները, կեպիները, ինչպես նաև, «ականջիկներով» գլխարկները, որոնք սակայն նիհար դեմք ունեցողները պետք է կրեն' վերևում կապելով «ականջիկները»:

Եռանկյունաձև դեմքին առավել սազում են ճակատը ծածկող գլխարկները, ինչպես նաև, գլխաշորերը: Այսպիսի դեմք ունեցողները պետք է խուսափեն այնպիսի գլխարկներից, որոնք ընդգծում են դեմքի վերևի մասը:

Քառակուսի հիշեցնող դեմքի տիրուհիններին առավել կսազեն մարզական ոճի գլխարկները, կեպիները, ասիմետրիկ գլխարկները: Այս դեպքում էլ պետք է հրաժարվել ծանր զարդարանքներով գլխարկներից, ինչպես նաև, գլխաշորերից:

Երկարավուն դեմք ունեցողները պետք է նախընտրությունը տան բերետներին, ճակատը ծածկող գլխարկներին և խուսափեն «ականջիկներով» գլխարկներից:

Կարդացեք նաեւ՝ Նորաձև գլխարկներ. 2012-2013 աշուն-ձմեռ (ֆոտո)

Պետք է նկատի ունենալ նաև այն, որ բարձրահասակ կանանց չի սազում փոքրիկ գլխարկը, միջահասակներին խորհուրդ է տրվում խուսափել գլխարկի ավելորդ բրդոտությունից, իսկ կարճահասակները պետք է նախապատվությունը տան փոքրիկ, կոկետ գլխարկներին, քանի որ նրանց դեպքում ցանկալի է, որ գլխարկի չափը չգերազանցի ուսերի լայնությունը:

Գլխարկի ընտրության մեջ կարևոր է նաև գույնը, և այն պետք է համապատասխանի մազերի գույնին: Այսպիսով' բաց գույնի մազեր ունեցողներին ավելի շատ կսազի պաստելային, ինչպես նաև, հագեցած' կարմիր, կապույտ, սև գլխարկներ: Մուգ գույնի մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում ընտրել մոխրագույն կամ կապտամոխրագույն գլխարկներ: Իսկ կարմրահերներին /շագանակագույնից մինչև կարմիր/ առավել կսազեն շագանակագույն, կանաչ, մոխրագույն, կապույտ գլխարկները:

Категория: Նորաձև, Стильные, stylish | Добавил: hzor
Просмотров: 1377 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]