MENU
Главная » Файлы » для девушек Axjikneri Hamar » Kanaci gaxtniqner

Մազերի գեղեցկության` աստղերի գաղտնիքները
10.01.2013, 21:17

29.12.2012

Հայտնի կանանց մազերն ամենից շատ են հակված վնասվելու` մշտական գունաթափումներն ու քիմիական միջոցները այրում են մազարմատներն ու դառնում լուրջ սպառնալիք արտաքին տեսքին, սակայն նրանցից յուրաքանչյուրն ունի մշտապես անթերի լինելու իր գաղտնիքը:

Սոֆի Լորենն ամեն անգամ մազերը լվանալուց մի քանի ժամ առաջ  դրանց ձիթապտղի յուղ է քսում, որն ունի մազերն ամրացնելու, աճը խթանելու ազդեցություն: Նա նաև օգտագործում է մանկական շամպուններ, որոնք ավելի քիչ քիմիական հիմք ունեն, քան մեծահասակների շամպունները:

Նիկոլ Քիդմանը պարբերաբար մազերը լվանալուց հետո թրջում է դրանք հաղարջի հյութով, ինչը նրա կարմիր գանգուրներին փոխանցում է հագեցած գույն ու փայլ:

Ջենիֆեր Լավ Հյուիտը եփած սուրճով է ամրացնում իր դարչնագույն մազերը: Նա սուրճը տարածում է մազարմատներին հեղուկացրի միջոցով:

Սինդի Քրոուֆորդը պնդում է, որ ունի երկար, ամուր ու թավ մազեր միայն շնորհիվ պարբերական մերսումների: Սուպերմոդելը վստահ է, որ ամեն օր 10 րոպե մերսելով գլխամաշկը, հնարավոր է առատացնել ու ամրացնել մազերը:

Դերասանուհի Կիմ Բեսինջերը լվանում է մազերը միայն հանքային ջրով, որի մեջ չկան աղեր ու կալցիում, որոնք վնասում են մազերը:

Ջենիֆեր Էնիսթոնը հպարտանում է իր մազերով: Նրա մազերի գեղեցկության գաղտնիքը բնական եղանակով չորացումն է: Դերասանուհին աշխատում է հնարավորինս քիչ օգտվել վարսահարդարիչից և ամեն երկու ամիսը մեկ անգամ մի քիչ կտրում է մազերի ծայրերը:

Աիշվարյա Ռայը բնականության կողմնակից է: Նա երբեք չի ներկել իր մազերը, անգամ վարսահարդարման համար նախատեսված նյութերը նա վտանգավոր է համարում և օգտվում է դրանցից միայն նկարահանումների ժամանակ:

Սարա Ջեսիկա Պարկերն առաջիններից էր, ով խոստովանեց, որ լվանում է մազերը ձիերի շամպունով: Հետո շատերը հասկացան այդ շամպունի առավելություններն ու սկսեցին կիրառել մեթոդը:

Գվինետ Պելտրոուն, հղիության  ընթացքում ընդունելով որոշակի վիտամիններ, նկատեց, որ դրանք դրական են ազդում մազերի որակի վրա: Եվ այժմ նա պարբերաբար անցնում է վիտամինների մի նմանատիպ կուրս:

Ջենիֆեր Լոպեսը տնային պայմաններում դիմակներ է պատրաստում մազերի համար: Նրա սիրելի բաղադրատոմսն է բանանի, ավոկադոյի ու ձվի դեղնուցի խառնուրդը:

Կամերոն Դիասն ունի առանց այն էլ բարակ մազեր և դրանք էլ ավելի չվնասելու համար շամպուն օգտագործում  է միայն շաբաթը մեկ անգամ:

Ումա Տուրմանը շաբաթը երկու անգամ մազերը լվանալուց հետո դրանց արմատներին լայմի հյութ է քսում:

Категория: Kanaci gaxtniqner | Добавил: hzor
Просмотров: 1175 | Загрузок: 0 | Комментарии: 2 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
0  
1 Hermine   (06.09.2013 15:31) [Материал]
inchpes anel vor mazer@ erkari

0  
2 Hermine   (06.09.2013 15:32) [Материал]
UZUM EM VOR MAZERS ERKARI

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]