MENU
Главная » Файлы » для девушек Axjikneri Hamar » Kanaci gaxtniqner

Դիմահարդարում «Սիրամարգի աչք». աշուն-ձմեռ սեզոնի թրենդը
10.01.2013, 21:08


LN-ը շարունակում է ներկայացնել 2012-2013 աշուն-ձմեռ սեզոնի նորաձև թրենդները: Դրանցից մեկը իսկական հակահարված է տալիս ձմռան գորշությանն ու աշնանային միապաղաղությանը: Անկասկած պետք է վառ գույներ մտցնել դիմահարդարման մեջ:

Մանուշակագույնի, զմրուխտի, կապույտի և ոսկեգույնի նուրբ անցումները կարելի էր նկատել Prabal Gurung, Roberto Cavalli և John Galliano դիզայներական տների ցուցադրությանը մասնակցող մոդելների դիմահարդարման մեջ:

Կարծում եք' դա շատ համարձա՞կ է առօրյայի համար: Ոչ, եթե ճիշտ համադրեք և չափի մեջ օգտագործեք շպարը, կարելի է այդպես դիմահարդարվել նաև առօրյայում: «Այսպիս դիմահարդարումը հիանալի է ակումբային և ուլտրանորաձև երեկույթների համար, այնպես որ այն կհամապատասխանի բոլորին, ով հետևում է նորաձևությանը»,- ասում է միջազգային ճանաչում ունեցող դիմահարդար Էրիկ Ինդիկովը:

Եթե պատրաստ չեք սիրամարգի նման վառ կերպար ստանալ, ապա կիրառեք light տարբերակը:

Այսպիսի դիմահարդարում անելիս օգտագործեք մեկ վառ գույն: Մյուս երանգները պետք է համապատասխանեն սրան, բայց ավելի հանգիստ տոների մեջ լինեն:

Պետք չէ հոնքերը վառ գույնով ներկել: Բայց այնուամենայնիվ օգտագործեք մատիտ կամ բնական գույնի ստվերաներկ:

Դիզայներները հաճախ չափից շատ թարթիչաներկ են կիրառում' մոդելներին վառ դիմահարդարում անելու համար: Առօրյայում օգտագործեք այն ընդամենը կերպարն ամբողջացնելու նպատակով:

Ստվարաներկը քսեք մաքսիմում հոնքից մեկ մատ խորության վրա:

Կան նաև մի քանի make-up սկզբունքներ, որոնք միշտ ակտուալ են:

Որպեսզի ստվերաներկը հարթ շերտով նստի կոպերին և երկար ժամանակ պահպանի գույնը, օգտագործեք աչքի շրջանի համար նախատեսված քսուք:

Թարթիչաներկը քսեք մի քանի խոզանակով, որպեսզի այն և երկարացնի, և խտացնի: Որպեսզի այտոսկրերն ավելի ընդգծված դառնան, օգտագործեք շագանակագույն-մարմնագույն երանգների դիմափոշի:

Շուրթերը այսպիսի դիմահարդարման մեջ պետք է պասիվ լինեն, ավելի քիչ արտահայտված: Ընտրեք հանգիստ երանգներ կամ թափանցիկ փայլեր:

Категория: Kanaci gaxtniqner | Добавил: hzor
Просмотров: 697 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]