MENU
Главная » Файлы » для девушек Axjikneri Hamar » Kanaci gaxtniqner

Դիմահարդարման կանոններ նրանց համար, ովքեր օպտիկական ակնոց են կրում
10.01.2013, 21:14

28.12.2012

Այն աղջիկները, ովքեր օպտիկական ակնոց են կրում, պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերեն դիմահարդարման հարցերում: LN-ը ձեզ է ներկայացնում դիմահարդարման մի քանի նրբություններ:

Նախ պետք է հաշվի առնել, թե ինչպիսին է Ձեր ակնոցի ապակին: Եթե դուք կարճատես եք, լինզան զգալիորեն փոքրացնում է աչքերը, իսկ եթե հեռատես եք, լայնացնում է: Տեսանյութում մաստեր կլասսն անցկացնող աղջիկը դեմքի աջ մասում կցուցադրի կարճատեսության դեպքում կիրառելի դիմահարդարումը, իսկ ձախ մասում' հեռատեսության:

Աջ մաս. նկատի ունենալով, որ կարճատեսության ակնոցը տեսողականորեն փոքրացնում է աչքերը, պետք է դրանք մեծացնել դարձյալ տեսողականորեն: Դրա համար կոպին քսեք մուգ շագանակագույն ստվերաներկ, սև մատիտով ստացեք հաստ սլաքներ կոպերի երկայնքով, իսկ աչքի ներսի կողմից քսեք սպիտակ մատիտ: Վերջում թարթիչաներկ քսեք թե ներքևի, թե վերևի թարթիչներին:

Ձախ մաս. նկատի ունենալով, որ հեռատեսության ակնոցը վիզուալ մեծացնում է աչքերը, պետք է դրանք վիզուալ փոքրացնել: Դրա համար քսեք մուգ շագանակագույն ստվերաներկ, սև մատիտով ստացեք բարակ սլաքներ կոպերի երկայնքով, աչքի ներսին քսեք սև մատիտ, իսկ աչքի ծայրի անկյունին մուգ գույնի ստվերաներկ քսեք ու տարածեք: Դիմահարդարումը եզրափակեք թարթիչաներկով:


Категория: Kanaci gaxtniqner | Добавил: hzor
Просмотров: 983 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]